Բիոտիտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Միներալ Բիոտիտ (ֆրանսիացի գիտնական Ժ․ Բ․ Բիոյի անվամբ, (Կաղապար:Lang-fr)), միներալ փայտաբների խմբից։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում, Հնդկաստանում, Գրենլանդիայում, Սկանդինավյան երկրներում։

Քիմիական բաղադրություն

Քիմիական կազմը՝ K(Mg,Fe)3AlSi3O10(OH,F)2։ Մագնեզիումով հարուստ տարբերակը կոչվում է ֆլոզոպիու, իսկ երկաթի գերակշռության դեպքում՝ լեպիդոմելան։ Հիդրատացված բիոտիտը կոչվում է վերմիկուլիտ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սև, գորշ։ Հեշտությամբ տրոհվում է բարակ թերթիկների։ Կարծրությունը՝ 2–3, խտությունը՝ 3800 կգ/մ³։ Որպես ապար կազմող միներալ լայնորեն տարածված է մագմատիկ և մետամորֆային ապարներում։ Փոփոխական է։ Կալիումի (I) օքսիդ K2O 4,5-8,5 %, մագնեզիումի (II) օքսիդ MgO 0,3-28 %, երկաթի (II) օքսիդ FeO 2,8-27,5 %, երկաթի (III) օքսիդ Fe2O3 0,3-20,5 %, ալյումինի (III) օքսիդ Al2O3 9,5-31,5 %, սիլիցումի (IV) օքսիդ SiO2 33-45 %, ջուր H2O 6-11,5 %: Բազմաթիվ այլ խառնուրդներ։

Տարատեսակներ

  • Լեպիդոմելան (Կաղապար:Lang-el թեփուկներ, μέλας-սև)
  • Մերոքսեն (Կաղապար:Lang-el օտար)-նորմալ, երկաթով աղքատ բիոտիտ
  • Ռուբելլան - դարչնագույն, աղյուսե կարմիր տարատեսակ
  • Սիդերոֆիլիտ (Կաղապար:Lang-el-երկաթ,φύλλον-թերթ)- հարուստ է երկաթով և համարիա չի պարունակում բիոտիտի մագնիում

Պրակտիկ նշանակություն

Երբեմն օգտագործում են որպես խաղալիքների փայլի, թատերական դեկորացիաների, էլեկտրամեկուսիչներ և բրոնզի ներկ պատրաստելու համար, աղացված տեսակը լցվում է կղմդիրի մեջ, օգտագործում են որպես մեկուսիչ նյութ։ Խոշոր բյուրեղները գնահատվում է որպես կոլեկցիա։ Օգտագործում են գիտական նպատակով։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ