Բնապահպանական պարտքի համաշխարհային օր
| Տարի | ԲՊՀՕ | Տարի | ԲՊՀՕ | |
|---|---|---|---|---|
| 1987 | հոկտեմբերի 23 | 2013 | օգոստոսի 3 | |
| 1990 | հոկտեմբերի 11 | 2014 | օգոստոսի 5 | |
| 1995 | հոկտեմբերի 5 | 2015 | օգոստոսի 6 | |
| 2000 | սեպտեմբերի 23 | 2016 | օգոստոսի 5 | |
| 2005 | օգոստոսի 26 | 2017 | օգոստոսի 3 | |
| 2010 | օգոստոսի 8 | 2018 | օգոստոսի 1 | |
| 2011 | օգոստոսի 4 | 2019 | հուլիսի 29 | |
| 2012 | օգոստոսի 4 | 2020 | օգոստոսի 22 |
Բնապահպանական պարտքի համաշխարհային օր (Կաղապար:Lang-en), օր, երբ տարվա ընթացքում մարդու կողմից օգտագործվող վերականգնվող ռեսուրսների քանակն սկսում է գերազանցել այն ծավալը, որը Երկիրն ի վիճակի է վերարտադրելու։ Փորձագետները մարդու էկոլոգիական հետքը (մարդկանց կողմից վերականգնվող ռեսուրսների սպառումը) համեմատում են կենսատարողության (մոլորակի հնարավորությունը վերականգնելու և կլանելու թափոնները, ներառյալ СО2-ը) հետ[2]։
Օրվա հաշվարկն իրականացվում է Էկոլոգիական հետքի համընդհանուր ցանցի (GFN) բանաձևով.
Հաշվարկված ամսաթվից հետո տարվա մնացած մասն աշխարհը շարունակում է ապրել՝ մոլորակի ռեսուրսներն սպառելով «պարտքով», այսինքն՝ շարունակելով կրճատել նախորդ ամբողջ պատմության ընթացքում բնության կողմից ամբարված պաշարները և մթնոլորտում կուտակելով ածխաթթու գազ։
Բնապահպանական պարտքն առաջին անգամ գրանցվել է 1970 թվականի դեկտեմբերի 29-ին, այդ ժամանակ ռեսուրսների պակասը կազմել է ընդամենը երկու օր։ Ամեն տարի այս օրը գալիս է ավելի շուտ. 2000 թվականին այդ գիծն անցել է հոկտեմբերի սկզբին, 2013 թվականին`օգոստոսի 20-ին, 2014 թվականին՝ օգոստոսի 19-ին, 2015 թվականին`օգոստոսի 13-ին[3]։ 2018 թվականին այդ օրը եղել է օգոստոսի 1-ին, այսինքն՝ ռեսուրսների պակասը կազմել է 153 օր[4]։
2019 թվականին Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը գրանցվել է հուլիսի 29-ին[5], այսինքն՝ ընթացիկ սպառումը պահանջել է 1,75 այնպիսի մոլորակներ, ինչպիսին Երկիրն է։
Ըստ GFN տվյալների՝ մարդկությունն ամեն տարի ծախսում է այնքան վերականգնվող ռեսուրսներ, որքան կարող են ապահովել Երկրի նման 1,6 մոլորակներ։ Եթե էկոլոգիական հետքը մնա նույն մակարդակի վրա, ապա 2030 թվականին մարդկությանն անհրաժեշտ կլինի արդեն երկու Երկիր, իսկ Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը կգրանցվի հունիսի վերջին։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Catton, William R. Jr. (1980). "Overshoot: The Ecological Basis of Revolutionary Change". Urbana: University of Illinois Press. Կաղապար:ISBN.
- Կաղապար:Cite journal
- Կաղապար:Cite book
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite journal
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web