Բևեռացվելիություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Բևեռացվելիություն, արտաքին էլեկտրամագնիսական դաշտում նյութի էլեկտրական կամ մագնիսական դիպոլային մոմենտ ձեռք բերելու ֆիզիկական հատկություն։

Բևեռացվելիություն տերմինը բնութագրում է նաև ատոմի, մոլեկուլի ինդուցված դիպոլային մոմենտի գծային կախման գործակիցը բևեռայնություն ստեղծած արտաքին դաշտից, իսկ միջավայրի համար այն հանդիսանում է նրա մասնիկների միջին բևեռացվելիություն կամ դիէլեկտրական ընկալունակության հարաբերությունը միավոր ծավալում գտնվող մասնիկների թվին[1]

Դասակարգում

Էլեկտրական բևեռացվելիություն

Միջավայրի էլեկտրական բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրական ընկալունակության χe մեծությամբ, որը դիէլեկտրիկի P բևեռացման և փոքր արտաքին E էլեկտրական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։

P=χeE

Ընկալունակությունը կախված է դիէլեկտրիկական թափանցելիությունից (ε) հետևյալ բանաձևով [2]

ε=1+4πχe

Մագնիսական բևեռացվելիություն

Մագնիսական բևեռացվելիությունը բնութագրվում է մագնիսական ընկալունակության χm մեծությամբ, որը J մագնիսականության և փոքր արտաքին H մագնիսական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։

J=χmH

Բևեռացվելիության թենզոր

Անիզոտրոպ բյուրեղներում էլեկտրական (մագնիսական) բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրիկ (մագնիսական) ընկալունակության χeij(χmij) թենզորով, հետևաբար մագնիսականության վեկտորը և էլեկտրական (մագնիսական) դաշտի լարվածության վեկտորը ընդունում են հետևյալ արժեքները

Pi=χeijEj
Ji=χmijHj

Էներգիայի պահպանման օրենքից կարելի է դուրս բերել, որ χeij և χmij թենզորները սիմետրիկ են։

χeij=χeji
χmij=χmji

Իզոտրոպ բյուրեղներում թենզորի ոչանկյունագծային բաղադրիչները հավասար են զրոյի, իսկ բոլոր անկյունագծայինները իրար հավասար են։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Сивухин Д.В., Электричество, 1977
Կաղապար:ՀՍՀ
  1. Физическая энциклопедия, Гусев А. А., Поляризуемость
  2. Այստեղ օգտագործված է միավորների ՍԳՎ համակարգը, Միավորների միջազգային համակարգում 4π գործակիցը բացակայում է, Сивухин Д.В. Электричество-1977