Գեյ-Լյուսակի օրենք

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Իզոբար պրոցեսում ծավալի և ջերմաստիճանի կապը

Գեյ Լյուսակի օրենք, 1802 թվականին ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Գեյ-Լյուսակը փորձով հայտնաբերել է տրված քանակով գազի ծավալի և ջերմաստիճանի կապը հաստատուն ճնշման տակ։ Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես (հունարեն․՝«իզոս»՝ հավասար և «բարոս»՝ ծանրություն)։

Գեյ-Լյուսակի փորձում հետազոտվող գազը լցված է ապակե բալոնի մեջ և փակված է սնդիկի կաթիլով, որը կարող է ազատ տեղաշարժվել մթնոլորտի հետ հաղորդակցվող գլանաձև բարակ և հորիզոնական դիրք ունեցող ապակե երկար խողովակում՝ ապահովելով բալոնում օդի ճնշման հավասարությունն արտաքին( մթնոլորտային) ճնշմանը։ Գազի ջերմաստիճանը կարելի է փոխել 0 °C-Ից մինչև 100 °C(եթե նորմալ մթնոլորտային ճնշումը հավասար է արտաքին ճնշմանը)` տաքացնելով կաթսայի ջուրը։ Գազի ծավալի փոփոխությունը որոշվում է սնդիկի կաթիլի տեղաշարժով։

Դիցուք t๐=0°C ջերմաստիճանում գազը զբաղենում է V๐ ծավալ։ t ջերմաստիճանում գազը զբաղեցնում է V ծավալ:△V-V-V๐ մեծությունը գազի ծավալների փոփոխությունն է ջերմաստիճանը t-ով փոխելիս:△V-ն կախված է ինչպես t-ից, այնպես էլ գազի սկզբնական ծավալից։ Գազի սկզբնական ծավալի յուրաքանչյուր միավորի՝ △V/V๐t է։ Բազմաթիվ, այդ թվում նաև տարբեր գուներով կատարված փորձերի հիման վրա Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ տվյալ քանակով գազի համար հաստատուն ճնշման դեպքում այդ հարաբերությունը հաստատուն է.

α=ΔVVt=const α=1273C

α-ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցն է և ունի ջերմաստիճանի հակադարձ չաձայնություն

Անգլալեզու գրականության մեջ Գեյ–Լյուսակի օրենքը անվանում են Շառլի օրենք։

Տերմինալոգիա

Հայերեն անվանում Անգլերեն անվանում Բանաձև
Գեյ–Լյուսակի օրենք Շառլի օրենք (en:Charles's law)
Գեյ–Լյուսակի օրենք
(Volumes Law)
V/T=const
Շառլի օրենք Գեյ–Լյուսակի օրենք (en:Gay Lussac's law)
Գեյ–Լյուսակի 2–րդ օրենք
P/T=const

Օրենքի ձևակերպումը

Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից կախված փոխվում է գծային օրենքով։

 VT կամ VT=const,

որտեղ՝ V–ծավալ, T–ջերմաստիճան

V1T1=V2T2 կամ  V1T2=V2T1.

Գրաֆիկը

Ծավալի կախումը ջերմաստիճանից կոորդինատային հարթության վրա պատկերվում է ուղիղ գծով, որը կոչվում է իզոբար։

Տես նաև

Կաղապար:Տես Կաղապար:Տես

Աղբյուրներ

  • Ֆիզիկայի 11–րդ դասարանի դասագիրք

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ