Գինեքար
Jump to navigation
Jump to search
Գինեքար կամ կրեմորաարտար, , գինեթթվի կալիումական թթու աղը։ Պարունակվում է խաղողահյութում։ Գինու մշակման և հնացման ժամանակ առաջանում է բյուրեղային նստվածքի ձևով։ Այդ պատճառով նախքան գինին շշերի մեջ լցնելը, այն պահում են ցածր ջերմաստիճանում։
Ստանում են խաղողի քաղցոնի սպիրտային խմորմամբ։ Գինեքար D-գինեթթվի ստացման հիմնական ելանյութն է։ Օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ, գալվանական անագապատման և գործվածքների ներկման համար։