Գուստավ Ֆեխներ
Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Գուստավ Թեոդոր Ֆեխներ (Կաղապար:Lang-de Կաղապար:IPA, Կաղապար:ԱԾ), գերմանացի հոգեբան, առաջին փորձարարական հոգեբաններից մեկը, հոգեֆիզիոլոգիայի և հոգեֆիզիկայի հիմնադիր։ Նրա հայացքներն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի շատ գիտնականների և փիլիսոփաների վրա, այդ թվում` Գերարդուս Հեյմանսի, Էռնստ Մախի, Վիլհելմ Վունդտի, Զիգմունդ Ֆրոյդի և Սթենլի Հոլլի վրա։ Ֆեխներին համարում են բանաձևի ստեղծողը, որն ապացուցում է մարմնի և հոգեկան կառուցվածքի միջև առկա գիտականորեն հիմնավորված կապը։ «Հոգեֆիզիկայի տարրեր» գրքում նա առաջարկել է հետևել ֆիզիկական խթանի մեծության և հոգեկան գործընթացների մեծությունների միջև եղած հարաբերություններին՝ դա համարելով հոգեֆիզիկական խնդրի՝ դուալիզմի լուծում։
Կենսագրություն
Գուստավ Ֆեխները ծնվել է Ստորին Լիժացկայում (ներկայիս Տշեբել շրջանում գտնվող լեհական Ժարկի Վելկե քաղաքը) գտնվող Բադ Մուսկաու քաղաքի մոտակա Գրոսս-Զերխեն թաղամասում` քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Զորաուում, Դրեզդենում և Լայպցիգի համալսարանում, որտեղ ներկա է գտնվել ֆիզիոլոգ Էռնստ Վեբերի և մաթեմատիկոս Կարլ Մոլվեյդեի դասախոսություններին։ Ֆեխներն իր կյանքի մնացած ժամանակահատվածն անցկացրել է Լայպցիգում։
1834 թվականին նա հաստատվել է ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնում, բայց 1839 թվականին ուսումնասիրելով գունային և տեսողական երևույթները` վնասել է աչքը (նայելով Արևին) և ծանր չարչարանքների պատճառով հրաժարական տվել։
Որոշ ժամանակ անց ապաքինվելով` նա վերադարձել է հոգեկան կառուցվածքի և դրա հետ մարմնի կապի ուսումնասիրության ու այդ թեմայով հանրային դասախոսություններ կարդացել, որոնց անդրադարձել է նաև իր գրքերում։
Հետաքրքիր փաստեր
Ֆեխները հաստատուն իդեալիստ էր (Շելինգի հետևորդ)։ Նա նույնիսկ երկնային մարմիններն է իրական համարել[1]։
Հիշատակ
1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ֆեխների անվամբ կոչել է Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկը։
Աշխատանքներ
- Praemissae ad theoriam organismi generalem, Leipzig, 1823 (Fechners Habilitationsschrift)
- Maaßbestimmungen über die galvanische Kette, Leipzig, 1831
- Das Hauslexicon. Vollständiges Handbuch praktischer Lebenskenntnisse für alle Stände, hrsg. von G. Th. Fechner. 8 Bände, Leipzig 1834-38
- Das Büchlein vom Leben nach dem Tode, Dresden, 1836
- Ueber das höchste Gut, Leipzig, 1846
- Nanna oder über das Seelenleben der Pflanzen, Leipzig, 1848
- Zend-Avesta oder über die Dinge des Himmels und des Jenseits. Vom Standpunkt der Naturbetrachtung, 3 Bände, Leipzig, 1851
- Ueber die physikalische und philosophische Atomenlehre, Leipzig, 1855. 2. Aufl. Leipzig, 1864
- Elemente der Psychophysik, 2 Bände, Leipzig, 1860
- Ueber die Seelenfrage. Ein Gang durch die sichtbare Welt um die unsichtbare zu finden, Leipzig, 1861
- Einige Ideen zur Schöpfungs- und Entwickelungsgeschichte der Organismen, Leipzig, 1873
- Kleine Schriften, Leipzig, 1875 (erschien unter dem Pseudonym Dr. Mises)
- Vorschule der Aesthetik, 2 Bände, Leipzig, 1876
- In Sachen der Psychophysik, Leipzig, 1877
- Die Tagesansicht gegenüber der Nachtansicht, Leipzig, 1879
- Revision der Hauptpuncte der Psychophysik, Leipzig, 1882
- Kollektivmasslehre, posthum, hrsg. von Gottlob Friedrich Lipps. Leipzig, 1897
- Tagebücher 1828 bis 1879, Hrsg. von Anneros Meischner-Metge. Bearb. von Irene Altmann. Sächsische Akademie der Wissenschaften zu Leipzig. 2 Teilbände. Stuttgart, 2004. ISBN 3-515-08619-6
Ծանոթագրություններ
Գրականություն
- Аскольдов С. Философия и религия Фехнера. // Вопросы философии и психологии։ Кн. 141-142. С. 130-180.
- ↑ Ярошевский М. Г. История психологии от античности до середины XX в: Учеб. пособие. — М., 1996.