Դ'Ալամբերի սկզբունք

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր (1717–1783)

Դ'Ալամբերի սկզբունք կամ Դ'Ալամբեր-Լագրանժի սկզբունք, մեխանիկայի հիմնական սկզբունքներից, տալիս է դինամիկայի և ստատիկայի խնդիրների լուծման ընդհանուր մեթոդ, ըստ որի, մեխանիկական համակարգի կետերի վրա ազդող ակտիվ ուժերը, կապերի hակազդումները և իներցիայի ուժերը կազմում են հավասարակշռված ուժային համակարգ։ Դ'Ալամբերի սկզբունքի համաձայն, մեխանիկական համակարգի յուրաքանչյուր i-րդ կետի համար Fj+Ni+Ii=0, ուր Fj-ն այդ կետի վրա ազդող ակտիվ ուժն է, Ni-ն՝ կապերի հակազդումը, Ii-ն՝ իներցիայի ուժը, որը մեծությամբ հավասար է կետի mi զանգվածի և wi արագացման արտադրյալին (Ii=miwi) և ուղղված է այդ արագացմանը հակառակ։ Դ'Ալամբերի սկզբունքը հնարավորություն է ընձեռնում դինամիկայի խնդիրները լուծելիս օգտագործել ստատիկայի ավելի պարզ մեթոդներ։ Այն հարմար է, հատկապես, կապերի հակազդումները որոշելիս, երբ համակարգի շարժման օրենքը հայտնի է կամ որոշվում է համապատասխան հավասարումներից

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ