Դատոլիթ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Դատոլիթի տեսակ

Դատոլիթ, միներալ սիլիկատների խմբից․ Ca2B2[SiO4][OH]2։ Պարունակում է 21,8% B2O3։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սպիտակ, բաց կանաչ, բաց դեղին և այլն։ Կարծրությունը՝ 5-5,5, խտությունը՝ 3000 կգ/մ³։ Բյուրեղները ավելի հաճախ հատիկավոր ագրեգատների ձևով հանդիպում են հանքային երակներում՝ սուլֆիդների և արտավիժված ապարների դատարկություններում՝ կալցիտի, պրենիտի, ցեոլիտների հետ։ Բորի ստացման կարևոր հումքն է։ Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ