Դիեզ
Կաղապար:Տեղեկաքարտ Գրույթ Դիեզ (Կաղապար:Lang-fr՝ ըստ Կաղապար:Lang-grc՝ «դիեսա» բառի), երաժշտական նոտագրության մեջ ալտերացիայի նշան, որը նշանակում է այդ նշանից աջ կանգնած նոտայի բարձրացում մեկ կիսատոնով։
Դիեզը դրվում է կամ երաժշտական բանալուց հետո կամ առանձին նոտայից առաջ։ Առաջին դեպքում այն գործում է մինչև հաջորդ բանալին, երկրորդ դեպքում՝ մինչև տակտի ավարտը կամ չեղարկվում է բեկարի նշանով։ Դիեզը նշանակում են վանդականիշով (): Երբեմն անհրաժեշտություն է առաջանում նոտան բարձրացնելու մեկ ամբողջ տոնով։ Դրա համար կիրառվում է դուբլ դիեզը, որն ունի ծայրերում փոքրիկ քառակուսիներով x-անման խաչի տեսք (
):
Յունիկոդի սիմվոլների աղյուսակում դիեզի համար կա հատուկ նշան «♯» (համարը տասնվեցական համակարգում՝ 266F), որը տարբերվում է օկտոտորպի նշանից (վանդականիշից) «#», ուստի խորհուրդ չի տրվում դիեզի նշանի փոխարեն օգտագործել օկտոտորպը։ Դուբլ դիեզի նշանը (𝄪) Յունիկոդում ունի տասնվեցական համակարգի 1D12A համարը։
Նախկինում դուբլ դիեզի գործողությունը կիսով չափ չեղարկելու (դուբլ դիեզով նոտան կես տոնով իջեցնելու) համար գործածվել է նաև բեկար դիեզ նշանը : Ներկայումս դրա փոխարեն օգտագործվում է սովորական դիեզը։
Պատկերասրահ
-
Դիեզով նոտա
-
Դուբլ դիեզով նոտա