Դիլատացիոն կարդիոմիոպաթիա
Կաղապար:Տեղեկաքարտ Հիվանդություն Դիլատացիոն կարդիոմիոպաթիա (ԴԿՄՊ), սրտի խոռոչների լայնացում, որի ժամանակ տուժում է սրտամկանի կծկման ֆունկցիան և սրտամկանը ի վիճակի չի լինում ապահովել օրգանիզմի արյան ադեկվատ մատակարումը[1] : Ախտանիշները սկզբնական շրջանում կարող են բացակայել կամ լինել եզակի։ Ավելի ուշ փուլերում կարող է զարգանալ հոգնածության զգացում, շնչահեղձություն[2], ստորին վերջույթների այտուց, ցավ կրծքավանդակի շրջանում[2] կամ ուշագնացություն։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիայի ժամանակ կարող են դիտվել բարդություններ, ինչպիսիք են՝ սրտային անբավարարությունը, սրտի փականային ապարատի ախտահարումը կամ սրտի ռիթմի խանգարումները[1][3]։
Դիլատացիոն կարդիոմիոպաթիայի պատճառ կարող են հանդիսանալ ժառանգական գործոնը, ալկոհոլը, թմրանյութերը, որոշ տոքսիններ, հղիության ընթացքում բարդությունները և վարակիչ հիվանդությունները[4][5]։ Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները կարող են նպաստել հիվանդության զարգացմանը, բայց չեն հանդիսանում առաջնային պատճառ[4][6]։ Հաճախ հիվանդության առաջացման բուն պատճառը մնում է անհայտ[4]։ Սա կարդիոմիոպաթիայի մի տեսակ է, որի ժամանակ սրտամկանը ախտահարվում է առաջնային կերպով[1]։ Ախտորոշումը հաստատվում է էլեկտրաստրտագրությամբ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ կամ էխոսրտագրությամբ[5]։
Սրտային անբավարարության զարգացման դեպքում բուժման տակտիկան՝ ԱՓՖ-ինհիբիտորների, բետա-պաշարիչների և միզամուղների կիրառումն է[5]։ Կերակրի աղի սահմանափակումը ևս կարող է կիրառվել բուժման նպատակով[6]։ Սրտի ռիթմի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում նշանակել հակամակարդիչներ կամ տեղադրել իմպլանտացված կարդիո/վերտեր-դեֆիբրիլյատոր[5]։ Բուժման անարդյունավետության դեպքում կատարվում է սրտի փոխպատվաստում[5]։
Հիվանության հաճախականությունը կազմում է 1:2500-ի[7]։ Առավել հաճախ ախտահարվում են միջին տարիքային խմբի տղամարդիկ[6]։ Հինգ տարվա ապրելիությունը կազմում է 50 %[5]։ Դիլատացոին կարդիմիոպաթիան հանդիպում է նաև երեխաների շրջանում, ընդ որում՝ առավել հաճախ հանդիպող ձևն է[5]։
Նշաններ և ախտանիշներ
Կաղապար:Main Դիլատացիոն կարդիմիոպաթիան զարգանում է թաքնված ընթացքով, սկզբնական փուլում ախտանիշները կարող են բացակայել[8][9]։ Ավելի ուշ փուլում խնդրի զարգացման մասին վկայում են հետևյալ ախտանիշները՝
Դիլատացիոն կարդիոմիոպաթիայով տառապող հիվանդների շրջանում կարող է դիտվել կարդիոմեգալիա, թոքերի այտուց, կենտրոնական երակային ճնշման բարձրացում և ցածր պուլսային ճնշում։ Կարող է դիտվել միտրալ և տրիկուսպիդալ ռեգուրգիտացիային բնորոշ ախտանիշներ[9]։
Պատճառներ
Չնայած նրան, որ շատ դեպքերում պատճառը մնում է անհայտ՝ ԴԿՄՊ-ն տարբեր տոքսիններով, մետաբոլիկ կամ ինֆեկցիոն ագենտներով միոկարդի վնասման հետևանք է։ Այն պայմանավորված է ֆիբրոզ փոփոխություններով որոնք զարգացել են սրտամկանի ինֆարկտից հետո։ ԴԿՄՊ-ի զարգացման հաճախակի պատճառներից է ինֆեկցիեն միոկարդիտը, որը զարգանում է Կոկսակի B վիրուսով կամ այլ էնտերովիրուսներով վարակվելուց[10]։ Կա վարկած, որ պաթոլոգիկ փոփոխությունները առաջանում են իմուն մեխանիզմով[11]։
Այլ պատճառներ՝
- Շագասի հիվանդություն։ Հարուցիչը` Trypanosoma cruzi: ԴԿՄՊ-ի ամենատարածված պատճառն է Լատինական Ամերիկայում[12]։
- Հղիություն։ ԴԿՄՊ-ն կարող է զարգանալ հղիության ուշ փուլում կամ ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց և կոչվում է պերինատալ կարդիոմիոպաթիա[10]։ ԴԿՄՊ-ի այս ձևը հիմնականում դարձելի է[10]։
- Ալկոհոլի չարաշահումը (ալկոհոլային կարդիոմիպաթիա)[10]։
- Ոչ ալկոհոլայինն տոքսինների չարաշահումը, ներառյալ քիմիթերապևտիկ ագենտներ՝ դոքսոռուբիցին (Ադրիամիցին) և կոբալտ[10]։
- Վահանաձև գեղձի հիվանդություններ[9]։
- Համակարգային բորբոքային հիվանդություններ՝ Սարկոիդոզ և շարակցական հյուսվածքի հիվանդություններ[9]։
- Տախիկարդիա համակցված կարդիոմիոպաթիա[13]։
- Մկանային դիստրոֆիա։
- Տուբերկուլյոզ 1 - 2 % դեպքերում[14]։
- Աուտոիմուն մեխանիզմներ[15]։
- Թիամինային անբավարաություն։
Հետազոտությունները ցույց են տվել, որ բավականին հաճախ ԴԿՄՊ-ն զարգանում է այն անձանց շրջանում, որոնք ունենում են հաճախակի վերփոոքային կծկումներ (էքստրասիստոլաներ)։ Էքստրասիստոլաների հաճախության նվազումը (աբլաթիոն թերապիայի միջոցով) կանխում է հետագա կարդիմիոպաթիայի զարգացումը[16][17]։
Ժառանգական
| Դիլատացիոն կարդիոմիոպաթիայի գենետիկ ասոցիացիաներ | |||
|---|---|---|---|
| Տեսակ | OMIM | Գեն | Տեղակայում |
| CMD1A | Կաղապար:OMIM2 | LMNA | 1q21 |
| CMD1B | Կաղապար:OMIM2 | անհայտ (TMOD1) | 9q13 |
| CMD1C | Կաղապար:OMIM2 | LDB3 | 10q22-q23 |
| CMD1D | Կաղապար:OMIM2 | TNNT2 | 1q32 |
| CMD1E | Կաղապար:OMIM2 | SCN5A | 3p |
| CMD1F | Կաղապար:OMIM2 | 6q23 | |
| CMD1G | Կաղապար:OMIM2 | TTN | 2q31 |
| CMD1H | Կաղապար:OMIM2 | 2q14-q22 | |
| CMD1I | Կաղապար:OMIM2 | DES | |
| CMD1K | Կաղապար:OMIM2 | 6q12-q16 | |
| CMD1L | Կաղապար:OMIM2 | SGCD | 5q33 |
| CMD1M | Կաղապար:OMIM2 | CSRP3 | 11p15.1 |
| CMD1N | Կաղապար:OMIM2 | TCAP | 17q12 |
| CMD1O | Կաղապար:OMIM2 | ABCC9 | 12p12.1 |
| CMD1P | Կաղապար:OMIM2 | PLN | 6q22.1 |
| CMD1Q | Կաղապար:OMIM2 | 7q22.3-q31.1 | |
| CMD1R | ACTC | 15q14 | |
| CMD1S | MYH7 | 14q12 | |
| CMD1T | TMPO | 12q22 | |
| CMD1U | PSEN1 | 14q24.3 | |
| CMD1V | PSEN2 | 1q31-q42 | |
| CMD1W | Կաղապար:OMIM2 | VCL | 10q22-q23 |
| CMD1X | FCMD | 9q31 | |
| CMD1Y | Կաղապար:OMIM2 | TPM1 | 15q22.1 |
| CMD1Z | Կաղապար:OMIM2 | TNNC1 | 3p21.3-p14.3 |
| CMD1AA | Կաղապար:OMIM2 | ACTN2 | 1q42-q43 |
| CMD2A | Կաղապար:OMIM2 | TNNI3 | 19q13.4 |
| CMD3A | Կաղապար:OMIM2 | TAZ | Xq28 |
| CMD3B | Կաղապար:OMIM2 | DMD | Xp21.2 |
| ALPK3 | 15q25.3 | ||
Դեպքերի 25-30%-ը կազմում են հիվանդության ընտանեկան ձևերը[10], ընդ որում՝ մուտացիաների մեծ մասը ախտահարում են բջջակմախքի սպիտակուցները կոդավորող գեները[10], մինչդեռ որոշները ախտահարում են այլ սպիտակուցներ, որոնք ներգրավված են կծկողականության մեջ[18]։ Հիվանդությունը գենետիկորեն հետերոգեն է, բայց ավելի հաճախ հանդիպում է փոխանցման աուտոսոմ դոմինանտ ձևը[10]։ Հիվանդության ժառանգման աուտոսոմ ռեցեսիվ (օրինակ` Ալշտրյոմի սինդրոմ[10]), X-շղթայակցված (ինչպես Դյուշենի մկանային դիստրոֆիան), և միտոքոնդրիալ ձևերը ևս հայտնաբերված են[19]։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիայով տառապող հիվանդների որոշ հարազատներարող են ունենալ մինչկլինիկական, անախտանիշ փոփոխություններ սրտամկանում[20]։
ԴԿՄՊ-ի մեջ նաև ներգրավված են այլ բջջակմախքային սպիտակուցներ, ներառյալ՝ α-սրտային ակտին, դեսմին, և բջջային լամիններ Ա և Ց[10]։ Ենթադրվում է, որ միտոքոնդրիալ դելեցիաները և մուտացիաները առաջացնում են ԴԿՄՊ՝ ազդելով միտոքոնդրիալ ԱԵՖ-ի վրա[10]։
Կայվանփուրը և այլք, 2016 թվականին կատարել են մետաանալիզ, հայտնաբերելու համար ԴԿՄՊ-ի և լամին, ֆոսֆոլամբան (PLN), ՌՆԹ կապող մոտիֆ սպիտակուց 20 (RBM20), սրտային միոզին կապող սպիտակուց C (MYBPC3), միոզինի ծանր շղթա 7 (MYH7), սրտային տրոպոին T 2 (TNNT2) և սրտային տրոպոին I (TNNI3) մուտացիաների միջև գենոտիպ - ֆենոտիային կապը։ Նրանք նաև վերանայել են ընթացիք հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են գենոտիպ-ֆենոտիպային փոփոխությունների կապը տիտինային մուտացիա ունեցող հիվանդների շրջանում։ Սրտի փոխպատվաստումը և փորոքային առիթմիաները ավելի տարածված են LMNA և PLN գեների մուտացիան կրողների շրջանում։ LMNA գենի մուտացիա կրողների մոտ կարող է զարգանալ դիսառիթմիաներ և հանկարծակի սրտային մահ նույնիսկ մինչև ԴԿՄՊ-ի և սրտային անբավարարության կլինիկական նշաների ի հայտ գալը[21]։
Ախտաֆիզիոլոգիա

Սրտային անբավարարության զարգացումը պայմանավորված է ձախ փորոքի ռեմոդելավորմամբ, որը դրսևորվում է աստիճանաբար ձախ փորոքում վերջնադիաստոլիկ և վերջնասիստոլիկ ծավալների մեծացմամբ, սրտի պատերի բարակեցմամբ և խոռոչների երկրաչափական փոփոխությանը դեպի գնդաձև:Այս ընթացքում արտամղման ֆրակցիան աստիճանաբար նվազում է։ Սրտի ռեմոդելավորման հայեցակարգը մշակվել է նկարագրելու փոփոխությունները, որոնք առաջանում են միոկարդի ինֆարկտից օրեր և ամիսներ անց[22]։
Կոմպենսատոր համարգ
ԴԿՄՊ-ի ժամանակ ակտիվանում են 2 կոմպենսատոր մեխանիզմներ, որի արդյունքում թուլանում է կարդիոմիոցիտների կծկողականությունը և նվազում է սրտի հարվածային ծավալը[9]։
- Ֆրանկ-Ստառլինգի օրենք
- Նեյրոհումորալ համակարգի պատասխան՝ ի հաշիվ սիմպատիկ նյարդային համակարգի և ռենին-անգիոտենզինային համակարգի ակտիվացման։
Այս մեխանիզները կոմպենսացնում են նվազած սրտային արտամղումը և երկար ժամանակ պահպանում են ԴԿՄՊ-ի ասիմպտոմատիկ ընթացքը։ Սակայն այս մեխանիզմները ժամանակի ընթացքում դառնում են վնասաբեր։ Ներանոթային ճնշման երկարատև բարձրացումը և խոռոչների պրոգրեսսիվող դիլատացիան հանգեցնում են սրտային անբավարարությանը։
Հաշվարկային մոդելներ
Սրտի դիլատացիան լայնաձիգ փոփոխվող իզոտրոպիկ, անդարձելի ախտահարում է, որը առաջանում է միոկարդի արտահայտված լայնացման հաշվին[23]։ Այս հաշվարկային մոդելը՝ վոլյումետրիկ, իզոտրոպիկ և սրտամկանի պատի հաստացումը կանխագուշակում է սրտի ծանրաբեռնվածության և դիլատացիայի միջև փոխհարաբերությունները (օրինակ՝ ծավալային գերծանրաբեռնվածություն միոկարդի ինֆարկտից հետո) օգտագործելով հետևյալ հավասարումը՝
որտեղ -ն առաձգական ծավալն է, որը դարձելի է և անդարձելի իզոտրոպիկ ծավալային աճն է, որը նկարագրված է՝
որտեղ դա մի վեկտոր է, որը ցույց տալիս կարդիոմիոցիտների երկայնական առանցքը և դա կարդիոմիոցիտների ձգումն է դրանց աճի հաշվին։ Կարդիոմիոցիտների ամբողջական աճը տրված է հետևյալ հավասարմամբ՝
Վերը նշված հավասարումը ցույց է տալիս միոկարդի, հատկապես փորոքների միոկարդի աստիճանաբար դիլատացիան, որը առաջանում է փորոքներում ծավալային գերծանրաբեռնվածությունը պահպանելու համար։ Դիլատացիան արտահայտվում է սրտի ընդհանուր զանգվածի և տրամագծի մեծացմամբ։ Կարդիոմիոցիտների առավելագույն երկարությունը հասնում 150 -ի, էնդոկարդում ՝ 130 -ի , կախված էպիկարդում սարկոմերների քանակից[24]։ Սրտի տրամագծի մեծացման հետևանքով լայնացած սիրտը ստանում է գնդաձև տեսք՝ ի տարբերություն առողջ մարդու սրտի, որը ունի էլիպսաձև կաուցվածք։ Բացի այդ փորոքների պատերը պահպանում են նույն հաստությունը, որը բորոշ է պաթոֆիզիոլոգիական լայն սրտին։
Փականային ախտահարում
Փորփոքների լայնացման արդյունքում, խանգարվում է միտրալ և եռփեղկ փականների միաժամանակյա փակումը։ Այս գործընթացի խանգարումը կարող է բերել միտրալ և եռփեղկ փականների հետհոսքի։ Արդյունքում ԴԿՄՊ-ով տառապող հիվանդների շրջանում մեծանում է նախասրտային ֆիբրիլյացիայի ռիսկը։ Բացի այդ, հարվածային ծավալի նվազումը նպաստում է փորոքների ծավալային գերբեռնվածությանը մեծացնելով սրտային անբավարարության սիմտոմատիկայի զարգացումը[9]։
Ախտորոշում
Սրտի չափսերի մեծացումը երևում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտության ժամանակ, ինչպես նաև հնարավոր է տեսնել՝ հեղուկ պլևրայի խոռոչում, որը թոքային հիպերտենզիայի հետևանք է։
Էլեկտրոսրտագրությունը հաճախ ցույց է տալիս սինուսային տախիկարդիա կամ նախասրտերի ֆիբրիլյացիա, փորոքային առիթմիաներ, ձախ նախասրտի մեծացում, որոշ դեպքերում նաև միջփորոքային ռիթմի հաղորդականության խանգարումներ և ցածր վոլտաժ։ Հիսի խրձի ձախ ոտիկի պաշարման դեպքում սրտի առանցքը շեղվում է աջ, այս հազվադեպ հանդիպող համադրությունը բնորոշ է դիլատացիոն կամ կանգային կարդիոմիոպաթիային[25][26]։ Էխոսրտագրությունը ցույց է տալիս ձախ փորոքի դիլատցաիա և նվազած արտամղման ֆրակցիա։ Սրտի կաթեթերիզացիան և կորոնար անոթների կոնտրաստ հետազոտությունը սրտի իշեմիկ հիվանդությունը բացառելու համար են։
Գենետիկ հետազոտությունը ևս կարևոր է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ TTN գենի (կոդավորում է տիտին սպիտակուցը) մուտացիան պատասխանատու է «իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի ընտանեկան դեպքերի 25 %-ի և սպորադիկ դեպքերի 18 %-ի համար »[27]։ Գենետիկ հետազոտության արդյունքը կարող է օգնել բժշկին և հիվանդին հասկանալու ԴԿՄՊ-ի պատճառը։
Սրտի մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիան (սրտի ՄՌՏ) տրամադրում է օգտակար ինֆորմացիա դիլատացիոն կարդիոմիապաթիայի դիագնոստիկայի համար[28]։
Բուժում
Դեղորայքային բուժում
Դեղորայքային բուժումը դանդաղեցնում է հիվանդության զարգացումը։ Ստանդարտ թերապիան ներառում է կերակրի աղի սահմանափակում, ԱՓՖ-ինհիբիտորներ, միզամուղներ և բետա-պաշարիչներ[9]։ Հակակոագուլյանտները օգտագործում են հակաթրոմբոտիկ թերապիաի համար։ Կան որոշ ապացույցներ կոէնզիմ Q10-ի էֆեկտիվության մասին սրտային անբավարարության բուժման ժամանակ[29][30][31]։
Հոսանքային բուժում
Արհեստական պեյսմեյքեր օգտագործում են ներփորոքային հաղորդականության ուշացումով հիվանդների շրջանում, իսկ իմպլանտացված կարդիովերտեր/դեֆիբրիլյատորը՝ առիթմիանների առաջացման ռիսկի դեպքում։ Բուժման այս մոտեցումները նպատակ ունեն կանխելու հանկարծակի սրտային մահը, ախտանիշների զարգացումը և նվազեցնել սիստոլիկ սրտային անբավարությունով հիվանդների հոսպիտալացումը[32]։
Վիրահատական բուժում
Դեղորայքային բուժման նկատմամբ ռեֆրակտեր հիվանդներին կատարվում է սրտի փողպատվաստում։ Այս հիվանդների 1 տարվա ապրելիությունը հասնում է 90%-ի , իսկ հիվանդների 50%-ից ավելիի ապրելիությունը կազմում է 20 տարուց ավել[32]։
Համաճարակաբանություն
Չնայած նրան, որ այս հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է Աֆրո-Ամերիացիների շրջանում, այն կարող է ախտահարել յուրաքանչյուր պոպուլյացիայի հիվանդի[33]։
Հետազոտության ուղղություն
Հետազոտվում է ռեմոդելավորումը կանխող թերապիա, որն առաջարկում է կանխորոշման նոր մոտեցում կարդիոմիոպաթիաների ժամանակ[22][34]։
Այլ կենդանիներ
Դիլատացիոն կարդիոմիոպաթիան հանդիսանում է ժառանգական հիվանդություն՝ Բոքսեր , Դոբերման, Գրեյթ Դեն, Իռլանդական Գելխեխտ և Սենբեռնար ցեղատեսակի շների մոտ[35]։ Բուժումը դեղորայքային է և ներառում է ԱՓՖ-ինհիբիտորներ, կանթային միզամուղներ և ֆոսֆոդիէստերազի արգելակիչներ։
Դիլատացիոն կարդիոմիոպաթիան ախտահարում է նաև Արևելյան կարճամազ, Բուրմիզյան, Պարսկական և Աբիսյան կատվատեսակներին։ Տաուրինային անբավարարությամբ կատուների շրջանում ԴԿՄՊ-ն[36] հաճախ է հանդիպում։ Ի տարբերություն ժառանգական ձևերի, ոչ ժառանգական ԲԿՄՊ-ի ձևերը կատուների պոպուլյացիայում բավականին տարածված էին, մինչև տաուրինի ավելացումը կատվի կերի մեջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Cardiomyopathy - Stanford Children's Health
- Cardiomyopathy Association: Dilated cardiomyopathy
- Children's Cardiomyopathy Foundation
- Dilated cardiomyopathy Կաղապար:Webarchive information for parents.
- ↑ 1,0 1,1 1,2 Կաղապար:Cite web
- ↑ 2,0 2,1 Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ 4,0 4,1 4,2 Կաղապար:Cite web
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Կաղապար:Cite journal
- ↑ 6,0 6,1 6,2 Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Կաղապար:Cite book
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ http://www.merckmanuals.com/professional/cardiovascular_disorders/cardiomyopathies/dilated_cardiomyopathy.html
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Ritesh Agarwal, corresponding author Puneet Malhotra, Anshu Awasthi, Nandita Kakkar, and Dheeraj Gupta. Tuberculous dilated cardiomyopathy: an under-recognized entity?" BMC Infect Dis 2005; 5: 29. Published online 2005 Apr 27. Կաղապար:DOI
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 22,0 22,1 Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 32,0 32,1 Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal