Դիֆրակցիոն ցանց

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Դիֆրակցիոն ցանց, հավասարահեռ միանման զուգահեռ խազերով հարթ կամ գնդային սահմանափակ մակերևույթ, թափանցիկ կամ անդրադարձնող, լինում է նաև տարածական, ինչպես օրինակ բյուրեղային ցանցը ռենտգենյան ճառագայթների համար[1][2]։ Դիֆրակցիոն ցանցն անկանոն է, եթե անցքերն ու արգելքները չունեն որոշակի դասավորություն։ Դիֆերակցիոն ցանցի հարևան խազերի հեռավորությունը կոչվում է ցանցի պարբերություն և նշանակվում է d տառով։ Ցանցի վրա ընկնող լույսի զուգահեռ ճառագայթների փունջը դիֆրակցիայի է ենթարկվում։ Խազերի թիվը 1 միլիմետրում կարող է լինել 100, 300, 1000 և այլն։ Լույսն անցնում է նրբագծերի արանքներով և չի անցնում նրբագծերով[3]։ Եթե դիֆրակցիոն ցանցը լուսավորենք մեներանգ լույսով, ապա էկրանին կնկատենք հստակ դիֆրակտային պատկեր՝ կենտրոնական շերտ և նրա շուրջը հավասարահեռ նեղ շերտեր։ Առաջին անգամ երևույթը նկարագրել է Ջեյմս Գրիգորին, ով որպես ցանց օգտագործել է թռչնի փետուրները[4][5]։

Անդրադարձնող՝ խազերը տարված են հայելային (մետաղական) մակերևույթին, և դիտումը կատարվում է անդրադարձվող լույսով[6]։ Թափանցիկ՝ խազերը տարված են թափանցիկ մակերևույթին, և դիտումը կատարվում է փոխանցվող լույսով[7][8]։

Դիֆրակցիոն պատկեր

Դիֆրակցիոն պատկերը կազմված է կտրուկ մաքսիմումներից, սրանց միջև ընկած են N1 մինիմումներ և N2 երկրորդային մաքսիմումներ, որոնց ինտենսիվությունը շատ փոքր է գլխավոր մաքսիմումների համեմատ։ Մաքսիմումների դիրքը որոշվում է ցանցի հիմնական հավասարումից՝

Δ=d(sinψ+sinϕ)=mλ,

ուր Δ-ն հարևան խազերի (տարրերի) եզրային ճառագայթների ճանապարհների տարբերությունն է, ψ-ն ճառագայթների անկման, ϕ-ն դիտման անկյունն է, λ-ն՝ լուսային ալիքի երկարությունը, իսկ m-ը ամբողջ թիվ է (m=0,±1,±2,) և կոչվում է սպեկտրի կարգ։

Հատկությունները և բնութագրերը

Դիֆրակցիոն ցանցը բազմերանգ ճառագայթներով լուսավորելիս՝ յուրաքանչյուր m0 արժեքին օբյեկտիվի կիզակետային հարթության վրա համապատասխանում է ինքնուրույն սպեկտր։ Երբ m=0, ալիքի բոլոր երկարությունների համար գլխավոր մաքսիմումները համընկնում են, և սպեկտր չի դիտվում։ Ինտենսիվության արդյունարար բաշխումը անվերջությունում կամ օբյեկտիվի կիզակետային հարթության վրա որոշվում է

Iϕ=I(d,λ,ψ,ϕ)(sinNvsinv)2=II

առնչությամբ, որտեղ N-ը ցանցի խազերի թիվն է, իսկ v=ϕΔ/λ։ I անդամը որոշում է ցանցի առանձին տարրի ազդեցությունը, I-ը՝ ցանցի բոլոր N տարրերից եկող ալիքների փոխազդեցությունը։

Նեղ զուգահեռ ճեղքերով հարթ ցանցի համար

I=I0(sinuu)2

որտեղ

u=πaλ(sinϕ+sinψ)

(a-ն ցանցի առանձին տարրի լայնությունն է, իսկ I0-ն ինտենսիվությունն է u=0 դեպքում)։ m կարգի սպեկտրային գծերի Im ինտենսիվությունը համեմատական է N2/m2 և նվազում է m-ի մեծացմամբ։ Խազերի հատուկ տեսքի դիֆրակցիոն ցանցով (էշելետ) հաջողվում է ստանալ ինտենսիվության կենտրոնացում (մինչև 70%) m0 որևէ սպեկտրում՝ թուլացնելով մնացած (գլխավորապես m=0) կարգերը։

Դիֆրակցիոն ցանց կարող է հանդիսանալ օպտիկական սկավառակի մակերևույթը

Որպես սպեկտրային սարք օգտագործվող դիֆրակցիոն ցանցի հիմնական բնութագրերն են անկյունային դիսպերսիան՝

dϕdλ=mdcosϕ

և լուծունակությունը՝

R=λδλ

(δλ-ն հավասար ինտենսիվության դեռևս ջոկելի սպեկտրային երկու գծերի ալիքի երկարությունների տարբերությունն է)։ Ցանցի հավասարումից որոշելով δλ-ն, լուծունակության համար կստանանք

R=Nm=Ndλ(sinϕ+sinψ) առնչությունը։

Այստեղից երևում է․ որ լուծունակությունը որոշվում է ցանցի ընդհանուր Nd լայնությամբ։

Կիրառությունները

Գոգավոր դիֆրակցիոն ցանցն ունի կիզակետող հատկություն և կիրառելի է հիմնականում ուլտրամանուշակագույն տիրույթում։ Դիֆրակցիոն ցանցը կիրառվում է սպեկտրային մի շարք սարքերում, ինչպես նաև օպտիկական քվանտային գեներատորի ռեզոնատորում՝ գեներացման գծերի նեղացման ն տեղաշարժման համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Լանդսբերգ Գ․ Ս․, Օպտիկա, Ե․, 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ․ 3)։
  • Сойер Р․, Экспериментальная спектроскопия, пер․ с англ․, М․, 1953;
  • Борн М․, Вольф Э․, Основы оптики, пер․ с англ․, М․, 1970․

Կաղապար:ՀՍՀ

  1. Կաղապար:Cite book
  2. Կաղապար:Cite doi
  3. Կաղապար:Cite journal
  4. Կաղապար:Cite journal
  5. Կաղապար:Cite doi
  6. See:
  7. Կաղապար:Cite doi
  8. Կաղապար:Cite doi