Դոպլերի էֆեկտ



Դոպլերի էֆեկտ, ալիքի երկարության կամ հաճախականության փոփոխությունն ընդունիչի և ալիքի աղբյուրի շարժման դեպքում։ Իրարից անկախ հայտնաբերել են ավստրիացի ֆիզիկոս Քրիստիան Դոպլերը (1842 թ.) և ֆրանսիացի ֆիզիկոս Իպոլիտ Ֆիզոն (1848 թ.)։ Դոպլերի էֆեկտը դիտվում է Էներգիայի տարածման ցանկացած ալիքային պրոցեսի դեպքում։ Տատանման հաճախականության փոփոխությունը կախված է ալիքների տարածման միջավայրի նկատմամբ աղբյուրի և ընդունիչի շարժման արագությունից։ Ձայնային ալիքների համար Դոպլերի էֆեկտը դրսևորվում է ձայնի տոնի բարձրացմամբ, երբ աղբյուրն ու ընդունիչը մոտենում են իրար, և ընդհակառակը, ցածրացմամբ, երբ դրանք հեռանում են իրարից։ Վակուումում Էլեկտրամագնիսական ալիքների տարածման դեպքում հաճախականության փոփոխությունն արտահայտվում է
օրենքով, որտեղ՝
- -ն առաքված տատանումների հաճախականությունն Է,
- -ն ընդունիչի գրանցած տատանումների հաճախականությունն Է,
- ( -ն աղբյուրի կամ ընդունիչի հարաբերական արագությունն Է, -ն՝ ալիքի տարածման արագությունը),
- -ն ընդունվող ճառագայթի կազմած անկյունն է շարժման ուղղության հետ։
Բեկող միջավայրում հաճախականության փոփոխման օրենքն ավելի բարդ է (հաշվի է առնվում նաև բեկման ցուցչի կախումը հաճախականությունից)։ Դոպլերի էֆեկտ հասկցությունն ընդհանրացվում է նաև ձգողական դաշտում էլեկտրամագնիսական ճառագայթման հաճախականության փոփոխման համար (Էյնշտեյնի ձգողության տեսության էֆեկտ)։
Դոպլերի Էֆեկտի կիրառումը
Դոպլերի էֆեկտն օգտագործվում է աստղերի ճառագայթային արագությունները և երկնային մարմինների պտույտը որոշելու համար։ Հեռավոր գալակտիկաների սպեկտրային գծերի դոպլերյան շեղումների հետազոտությունները հաստատեցին հարաբերականության ընդհանուր տեսությունից բխող այն տեսական դրույթը (Ա․ Ֆրիդման), ըստ որի Մետագալակտիկան ընդարձակվում է։
Դոպլերի էֆեկտն օգտագործվում է նաև ռադիոլոկացիայում, հիդրոլոկացիայում (նպատակակետի արագությունը որոշելու համար) և գիտության ու տեխնիկայի այլ բնագավառներում։
Պատմություն
Էֆեկտի մասին Դոպլերն առաջին անգամ ազդարարել է 1842 թվականին իր 1842 Über das farbige Licht der Doppelsterne und einiger anderer Gestirne des Himmels (Երկնային կրկնակի աստղերի և մի քանի այլ աստղերի գունավոր լույսի մասին) տրակտատում[1]։ Ձայնային ալիքների համար հիպոթեզը ստուգել է Քրիստափոր Բեյս Բալլոտը 1845 թվականին[2]։ Նա հաստատեց, որ երբ ձայնի աղբյուրը մոտենում է իրեն, ձայնի բարձրությունը ավելի մեծ է առաքված հաճախությունից, իսկ երբ ձայնի աղբյուրը հեռանում է, հաճախությունը ավելի փոքր է։ 1848 թվականին այս նույն երևույթը Դոպլերից անկախ հայտնաբերեց Իպոլիտ Ֆիզոն էլեկտրամագնիսական ալիքների համար (Ֆրանսիայում Դոպլերի էֆեկտը երբեմն կոչվում է Դոպլեր-Ֆիզոյի էֆեկտ, սակայն աշխարհում այս անվանումն ընդունված չէ, քանի որ Ֆիզոյի հայտնագործությունը Դոպլերի ազդարարածից վեց տարի հետո էր)[3]։ 1848 թվականին Բրիտանիայում Դոպլերի էֆեկտը ուսումնասիրելու համար փորձ է դրել Ջոն Սկոտ Ռասելը[4]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- ↑ Alec Eden The search for Christian Doppler,Springer-Verlag, Wien 1992. Contains a facsimile edition with an English translation.
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Fizeau: "Acoustique et optique". Lecture, Société Philomathique de Paris, 29 December 1848. Ըստ Բեկերի (էջ 109), այս աշխատությունը երբեք չի հրապարակվել, սակայն հիշատակվել է ֆրանսերեն M. Moigno(1850): "Répertoire d'optique moderne" գրքում (հատ. 3, էջ 1165-1203), իսկ ավելի ուշ՝ Ֆիզոյի կողմից իր "Des effets du mouvement sur le ton des vibrations sonores et sur la longeur d'onde des rayons de lumière"; [Paris, 1870]. Annales de Chimie et de Physique, 19, 211-221 աշխատանքում։
- Becker (2011). Barbara J. Becker, Unravelling Starlight: William and Margaret Huggins and the Rise of the New Astronomy, illustrated Edition, Cambridge University Press, 2011; ISBN 110700229X, 9781107002296.
- ↑ Կաղապար:Cite journal