Եռանիտրամեթան

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՎՏՔ

Եռանիտրամեթան

Եռանիտրամեթան, նիտրաֆորմ, HC(NO2)3, բնորոշ հոտով, հեշտությամբ պնդացող հեղուկ է։ Հալման ջերմաստիճանը 22–23°C է, եռմանը՝ 45–47°C, խտությունը՝ 1479 կգ/մ³ (20°C)։ Լավ լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Երկար պահելուց քայքայվում է, հարվածից, արագ տաքացնելիս՝ պայթում։ Ուժեղ թթու է (դիսոցման հաստատունը՝ 6,8101 20°C–ում)։ Մետաղների և օրգանական հիմքերի հետ առաջացնում է աղեր (օրինակ՝ KC(NO2)3)։ Եռանիտրամեթան ստանում են խիտ HNO3-ը ացետիլենի վրա (սնդիկի նիտրատի առկայությամբ) ազդելով կամ քառանիտրամեթանից։ Կիրառվում է լաբորատոր պայմաններում նիտրոմիացություններ սինթեզելու համար։ Թունավոր է։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ