Երկաթի (II) սուլֆատ
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Երկաթի (II) սուլֆատ, անօրգանական միացություն, ծծմբական թթվի երկաթի (II) աղն է։ Քիմիական բանաձևն է՝ FeSOԿաղապար:Sub: Չցնդող, անհոտ, անջուր սուլֆատն անգույն, բայց ոչ թափանցիկ, շատ խոնավածուծ նյութ է։ Բյուրեղահիդրատները խոնավածուծ, բաց երկնականաչ թափանցիկ բյուրեղներ են, եռհիդրատը՝ FeSOԿաղապար:Sub·4НԿաղապար:SubО կանաչ է, միահիդրատը՝ FeSOԿաղապար:Sub·НԿաղապար:SubО անգույն է։ Ունի ուժեղ տտիպ մետաղական համ։ Օդում աստիճանաբար քայքայվում են կորցնելով բյուրեղաջուրը։ Երկաթի (II) սուլֆատը լավ է լուծվում ջրում (26,3 գ 20°С-ում)։ Ջրային լուծույթից բյուրեղանում է երկնականաչ հեպտահիդրատը՝ FeSOԿաղապար:Sub·7НԿաղապար:SubО, որի պատահական անվանումը երկաթարջասպ է։ Վերջինիս թունավորությունը համեմատաբար ցածր է։ Կիրառվում է տեքստիլ արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում որպես ֆունգիցիդներ (սնկասպան նյութեր)։ Ինչպես նաև հանքային ներկերի արտադրությունում։
Բնական անալոգ հանքաքարը մելանտերիտն է։ Բնության մեջ հանդիպում է դեղնականաչ, մոնոկլինային բյուրեղների տեսքով։
Բյուրեղահիդրատներ
Երկաթի (II) սուլֆատը հայտնի է տարբեր բյուրեղահիդրատների ձևով, այդ ձևերից մի քանիսը գոյություն ունեն բնության մեջ.
Հատկություններ
Երկաթի (II) սուլֆատն ջրային լուծույթից անջատվում է 1,82 °C մինչև 56,8 °C ջերմաստիճանում երկաթարջասպի՝ FeSO4·7H2О բաց կանաչ բյուրեղների տեսքով։ 100 գ ջրում լուծվում է 26,6 գ անջուր FeSO4 20 °C-ում և 54,4 գ 56 °C ջերմաստիճանում։
Երկաթի (II) սուլֆատի լուծույթը օդի թթվածնով օքսիդանում է մինչև երկաթի (III) սուլֆատ.
Տաքացնելիս 480 °C-ից բարձր ջերմաստիճանում քայքայվում է.
Ստացում
Երկաթարջասպ կարող է ստացվել երկաթի ջարդոնը կամ թիթեղը նոսր ծծմբական թթվով մշակելիս։ Արդյունաբերությունում որպես կողմնակի նյութ երկաթարջասպը ստացվում է երկաթե թիթեղների և մետաղալարերի ստացման, օքսիդաթաղանթների հեռացման ժամանակ.
Պիրիտի օքսիդացումից.
Արդյունաբերության մեջ որպես կողմնակի նյութ երկաթարջասպը ստացվում է իլմենտիտից տիտանի օքսիդի ստացման ժամանակ։
Կիրառություն
Կիրառվում է թանաքի և ներկերի (մորթին սև ներկելու համար) ստացման մեջ[6]։ Երկաթի (II) սուլֆատը կարող է օգտագործվել նաև բետոնը, որոշ կրաքարեր և ավազաքարեր դեղնավուն ժանգի գույնով ներկելու համար[7]։
Երկաթի (II) սուլֆատը կիրառվում է բարձր հիմնայնության հողերի pH–ն իջեցնելու համար[8][9],:
Բժշկության մեջ օգտագործվում է որպես դեղանյութ՝ երկաթ պակասորդային սակավարյունության կանխարգելման և բուժման համար։ Ռուսաստանում գրանցված է «Հեմոֆեր պրոլոնգատում», «Տարդիֆերոն», «Սորբիֆեր Դուրուլես» և «Ֆերրոպլեկս» (վերջին երկուսում որպես հակաօքսիդանտ ավելացվում է ասկորբինաթթու)։
Գյուղատնտեսության մեջ այն օգտագործվում է ծառերը ցողելու համար։
Երկաթի (II) սուլֆատը օգտակար ռեակտիվ է սնկերի նույնականացման համար[10]։
Որպես ֆերոսուլֆատային դոզիմետր կիրառվում է քիմիական դոզիմետրիայում։
1850-ականների երկրորդ կեսին երկաթի սուլֆատը օգտագործվել է լուսանկարչության մեջ[11]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ British Archaeology magazine. http://www.archaeologyuk.org/ba/ba66/feat2.shtml (archive)
- ↑ How To Stain Concrete with Iron Sulfate
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite book