Զոլեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Զոլեր (Կաղապար:Lang-de - կոլոիդ լուծույթ), հեղուկ դիսպերս միջավայրով խիստ դիսպերսված կոլոիդ համակարգեր։ Զոլերի դիսպերս ֆազի մասնիկները՝ միցելննրը, իրարից անկախ մասնակցում են բրոունյան շարժմանը, այդ պատճառով էլ ծանրության ուժի ազդեցության տակ չեն նստում։ Դրանց չափերը սովորաբար 105107 սմ են։ Կախված հեղուկ դիսպերս միջավայրի բնույթից՝ զոլերը լինում են հիդրոզոլեր ( ջրում), օրգանազոլեր (զոլերը օրգանական հեղուկներում) և աերոզոլեր (զոլերը գազային միջավայրում)։ Բոլոր զոլերը բաժանվում են երկու խմբի. լիոֆիլ և լիոֆոբ։ Լիոֆիլ զոլերը (օճառի, ներկանյութերի և այլն) առաջանում են ինքնաբերաբար և ժամանակի ընթացքում չեն քայքայվում, իսկ լիոֆոբ զոլերը (մետաղների հիդրոզոլեր) աստիճանաբար քայքայվում են կոագուլացման պատճառով։

Տես նաև

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ