Էգիրին
Jump to navigation
Jump to search

Էգիրին (ծովերի իսլանդական աստված Էգիրայի անունից), միներալ պիրոքսենների խմբից։ Քիմիական կազմը՝ ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է, կարծրությունը՝ 5,5—6, խտությունը՝ 3430—3600 կգ/մ³, գույնը՝ մուգ կանաչ, կանաչագորշ, երբեմն՝ սև։ Գոյություն ունեն էգիրին-ավգիտ և էգիրին-դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ։ Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում․ մետամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում։ Հայաստանում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեզուրի ալկալային մագմատիկ ապարներում։