Էդմունդ Լանդաու
Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Էդմունդ Գեորգ Գերման (Եզեկիլ) Լանդաու (Կաղապար:Lang-de), Կաղապար:ԱԾ), գերմանացի մաթեմատիկոս, ով մեծ ներդրում է ունեցել թվերի տեսության մեջ (ավելի քան 250 աշխատություն և 7 գիրք)։
Կենսագրություն
Ծնվել է բեռլինյան հրեա-բժիշկ պրոֆեսոր՝ Լեոպալդ Լանդաուի (1848-1920) ընտանիքում[1], մայրը՝ Իոհաննա Յակոբը, սերում էր հայտնի բանկիրների տնից Յակոբ, շուրջ 16 տարի սովորել է բեռլինյան Ֆրանսիական գիմնազիայում(Collège Français), որը հաջողությամբ ավարտել է նախատեսվածից 2 տարի շուտ։ 1899 թ․ Ֆրոբենիուսի ղեկավարությամբ գրել և պաշտպանել է «Թվերի տեսություն» թեմայով թեզը, որից հետո դարձել է Բեռլինի համալսարանի դոցենտի կոչում։ Այդ տարիներին լույս է ընծայել մաթեմատիկական գլուխկոտրուկների 2 ժողովածու՝ կապված շախմատի հետ։ 1901 թ․ պաշտպանել է դոկտորական թեզը՝(habilitation thesis), Դիրիխլեի շարքերի մասին Անալիտիկ թվերի տեսություն մեջ։1905 թ․ ամուսնացել է նոբելյան մրցանակակիր Պաուլ Էրլիխի դստեր՝ Մարիաննա Էրլիխի հետ։
Գերման Մինկովսկիի մահից հետո 1909 թ․ ղեկավարել է նրա ամբիոնը ու դառնում է Գյոթեի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այստեղ նա աշխատել է մինչև 1934 թ․, երբ ազգայնամոլները սկսեցին համալսարանը մաքրել «հրեա տարրերից»։ 1920֊ական թվականների վերջում գնացել է Պաղեստին և ընտրվել է Էյրուսալիմի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, մասնակցել է Ինստիտուտ մաթեմատիկայի հիմնադրմանը, որտեղ կարդացել է եբրայերեն լեզվով առաջին դասախոսությունը[2]։. 1934 թվականին ազգայնամոլների ճնշման տակ Լանդաուն ստիպված անցել է հանգստի։ Կյանքը շարունակել է Բեռլինում։ 1935 դասավանդել է Քեմբրիջի, 1937-1938 թ. Բրյուսելի համալսարաններում։ Վախճանվել է 1938 թվականին սրտի կաթվածից։
Գիտական գործունեությունը
Լանդաուի հիմնական հայտնագործությունները վերաբերում են Անալիտիկ թվերի տեսությանը և Կոմպլեքս անալիզին։ Նրա աշխատությունների մեծ մասը վերաբերում է մաթեմատիկային։ Նա ուսումնասիրել է պարզ թվերի բաշխվածությունը և 1909 թ․ լույս է ընծայել երկհատորանի մենագրություն այս տեսության համակարգված շարադրանքով։ Լանդաուն ելույթ է ունեցել Քեմբրիջի հինգերորդ Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսին (որտեղ ընտրվել է նախագահ)։ Նա թվարկել է չորս կարևոր չլուծված Լանդաուի պրոբլեմը, որոնցից ոչ մեկը ոչ մեկը լուծված չէ։ Լանդաուն մեծ ներդրում է ունեցել Ռիմանի ζ֊ֆունկցիա։ 1930 թ․ հրատարակեց «Անալիզի հիմունքներ» գիրքը (Grundlagen der Analysis), որը մինչ օրս համարվում է առարկայի դասական շարադրանքը։ Ամբողջ ֆունկցիայի հատուկ կետերի մասին թեորեմը անվանել են Լանդաուի անունով։Դիրիխլեի շարքերի տեսության մեջ Լանդաուն ապացուցեց, որ կետը համարվում է հատուկ , если ֆունկցիայի համար, եթե ֊ն ֊ի զուգամիտության աբսցիսն է համարվում։
Լանդաուի ամենահայտնի աշակերտներից են․
Նվաճումները և պարգևները
1924 թ․ Լանդաուն ընտրվել է Լոնդոնի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ։ Շատ եվրոպական երկրների Ակադեմիաների արտասահմանյան անդամ է, այդ թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից֊անդամ(1924) և արտասահմանյան պատվավոր անդամ է АН СССР (1932)։
Էդմունդ Լանդաուն և ֆերմայականները
Լանդաուին շատ են անհանգստացրել «Ֆերմայականները», որոնք փորձում էին ապացուցել Ֆերմայի Մեծ թեորեմը և ցանկանում էին ստանալ նախատեսված մեծ մրցանակը։ Որպեսզի հիմնական աշխատանքից չշեղվի, Լանդաուն պատվիրեց մի քանի հարյուր բլանկներ հետևյալ տեքստով. «Հարգելիս...: Շնորհակալ եմ Ֆերմայի Մեծ թեորեմի ձեռագիր ապացույցի համար, առաջի սխալը գտնվում է էջ ... -ում ... տողում ...»։ Նա իր ասպիրանտներին հանձնարարել է գտնել սխալը և լրացնել բաց թողնվածը։
Ծանոթագրություններ
Նայեք նաև
Հրատարակումներ
Գրքեր ռուսերեն լեզվով
Գրքեր անգլերեն լեզվով
- Handbuch der Lehre von der Verteilung der Primzahlen. Teubner, 1909.
- Vorlesungen über Zahlentheorie, 1927.
- Grundlagen der Analysis. Akademische Verlagsgesellschaft, 1930.
- Աշխատությունների ժամանակակից հրապարակումներ Կաղապար:Webarchive.
Գրականություն
Արտաքին հղումներ
- Евгений Беркович «Символы Ландау: Часть I, Часть II». (полная версия статьи)
- Биография, Mac Tutor Կաղապար:Webarchive Կաղապար:Ref-en.
- Биография, Еврейский университет Կաղապար:Ref-en
- Eli Maor. Edmund Landau: The Master Rigorist Կաղապար:Ref-en
- Kurzbiografie an der Mathematischen Fakultät Göttingen Կաղապար:Webarchive Կաղապար:Ref-de
- ↑ Евгений Беркович. «Символы Ландау Կաղապար:Webarchive» (журнальный вариант).
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- 19-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանիայի հրեաներ
- Թվերի տեսության մասնագետներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Ոչ գեղարվեստական գրողներ