Էթիլենօքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Էթիլենօքսիդ, 1,2–էպօքսիէթան, օքսիրան, CH2CH2O, եռանդամանի հետերոցիկլավոր միացություն։

Անգույն, եթերներին բնորոշ հոտով, բոցավառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 117,7 °C, եռմանը՝ 10,73 °C, խտությունը՝ 890,9 կգ/մ³ (4 °C-ում)։ Էթիլենօքսիդը լավ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում։ Փոխազդում է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ նյութերի հետ։ Փոխազդեցության վերջնանյութերն օգտագործվում են լուծիչների, ներկանյութերի, լվացող միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։ Էթիլենօքսիդ առաջին անգամ ստացել է Շառլ Ադոլֆ Վյուրցը էթիլենքլորհիդրինի և KOH-ի փոխազդեցությունից[1].

HOCH2CH2Cl+KOHCH2CH2O+KCl+H2O:

Արդյունաբերության մեջ ստացվում է էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ։ Էթիլենօքսիդը ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող հատկությամբ։ Թույլատրելի քանակությունը օդում՝ 0,001 մգ/լ։

Հայտնաբերման պատմություն

Շառլ Ադոլֆ Վյուրցն առաջինն էր, ով հետազոտել է այս նյութի հատկությունները՝ չափելով նրա եռման ջերմաստիճանը[2], ինչպես նաև հայտնաբերել է մետաղների և թթուների աղերի հետ ռեակցիայի մեջ մտնելու նրա ունակությունը[3]։ Վյուրցը սխալմամբ ենթադրել է, որ էթիլենի օքսիդն ունի օրգանական հիմքի հատկանիշներ։ Այդ մոլորությունը շարունակվել է մինչև 1896 թվականը, երբ գիտնականներ Գեորգ Բրեդիգը և Ուսովը հյատնաբերել են, որ էթիլենօքսիդը էլեկտրոլիտ չէ[3]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ

  1. Կաղապար:Статья
  2. Վյուրցի չափած արժեքը փոքր-ինչ բարձր էր ժամանակակից պայմաններում չափվածից՝ 13,5 °C
  3. 3,0 3,1 Կաղապար:Книга