Էլեկտրոլիտային դիսոցում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Էլեկտրոլիտային դիսոցում, լուծույթում էլեկտրոլիտի ինքնաբերաբար տրոհման երևույթ, որի դեպքում առաջանում են դրական և բացասական լիցքավորված իոններ՝ կատիոններ և անիոններ։ Էլեկտրոլիտային դիսոցման դասական տեսությունը ստեղծել է Ս. Արենիուսը, 1887 թվականին։ Ըստ այդ տեսության, լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլները տրոհվում են իոնների։ Տրոհված մոլեկուլների թվի հարաբերությունը էլեկտրոլիտի չտրոհված մոլեկուլների թվին կոչվում է դիսոցման աստիճան (a), ընդ որում 0a1։ Դիսոցման աստիճանը կապված է Վանտ Հոֆի հաստատունի հետ a=(i1)/(n1) հարաբերությամբ, որտեղ n-ը մեկ մոլեկուլի տրոհումից ստացված իոնների թիվն է։ a-ն կախված է լուծույթի կոնցենտրացիայից, կոնցենտրացիայի փոքրացման հետ այն մեծանում է և անսահման նոսրացած էլեկտրոլիտի համար a=1։ a-ն կախված է նաև էլեկտրոլիտի և լուծիչի բնույթից։ Ընդհանուր դեպքում a-ն կախված է լուծիչի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Էլեկտրոլիտի լուծույթի համար ավելի հարմարը էլեկտրոլիտի դիսոցման հաստատունն է (K), որը արտահայտվում է K=C+n+Cn հավասարումով, որտեղ C+ և C համապատասխանաբար կատիոնների և անիոնների կոնցենտրացիաներն են, n+ և n-ը՝ էլեկտրոլիտի մեկ մոլեկուլի տրոհման ժամանակ առաջացած իոնների թիվը, իսկ C-ն՝ լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլների կոնցենտրացիան։ C-ն այս դեպքում որոշվում է C=C0(1a) արտահայտությամբ, որտեղ C0-ն էլեկտրոլիտի սկզբնական կոնցենտրացիան է։ Եթե էլեկտրոլիտը լուծույթում առաջացնում է հավասար թվով կատիոններ և անիոններ, ապա a-ի և K-ի միջև եղած կապն արտահայտվում է Օսվալդի նոսրացման կանոնով K=C0a2/(1a)։ a-ն որոշում են փորձով և ստացված արժեքը տեղադրելով բանաձևի մեջ՝ հաշվում K-ն, որից հետո կարելի է հաշվել լուծույթում եղած ազատ իոնների թիվը։ Ուժեղ էլեկտրոլիտների համար, որոնք պինդ վիճակում առաջացնում են իոնական տեսակի բյուրեղային ցանց և ամբողջովին իոնացված են (օրինակ, NaCl), a-ն և K-ն իմաստազրկվում են։ Սակայն որոշակի պայմաններում, օրինակ, փոքր դիէլեկտրիկ թափանցելիությամբ լուծիչներում, պինդ վիճակում իոնական ցանցով էլեկտրոլիտները տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողության շնորհիվ կարող են առաջացնել ամբողջությամբ էլեկտրաչեզոք ագրեգատներ։ Կաղապար:ՀՍՀ