Էլեկտրոնաճառագայթային եռակցում
Jump to navigation
Jump to search
Էլեկտրոնաճառագայթային եռակցում, դետալների մշակման եղանակ, որի դեպքում օգտագործվում է էլեկտրոնների կենտրոնացված փնջով մշակվող մակերևույթի ինտենսիվ ռմբակոծումը։ Առաջացած ջերմության շնորհիվ եռակցվող դետալի նյութը տվյալ տեղում հալվում է՝ գոյացնելով եռակցման կար։ Մշակումը սովորաբար կատարում են հերմետիկ խցում, որտեղ պահպանվում է մնացորդային ճնշում ( մմ սնդ. ս.): Այս եղանակով եռակցում են դժվարահալ մետաղները, տարբեր հաստության ու տարբեր հատկություններով տարասեռ մետաղները, շատ բարակ (մինչև 10 մկմ) նախապատրաստուկները, մակահալում են մակերևույթներ, առաջացնում անցքեր, գոլորշիացնում մետաղը։ Կաղապար:Մեքենաշինություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ