Էքսիտոն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Էքսիտոն (<լատ. excito – գրգռել), պինդ մարմնում էլեկտրոնների համակարգի տարրական գրգռում, որը կապված չէ էլեկտրական լիցքերի տեղափոխման հետ։ Էքսիտոնի գաղափարը մտցրել է սովետական ֆիզիկոս Յա. Ի. Ֆրենկելը (1931)։

Մոլեկուլային բյուրեղներում էքսիտոնը կարելի է պատկերացնել որպես բյուրեղի մի հանգույցից մյուսը մոլեկուլի գրգռված վիճակի տեղափոխություն (Ֆրենկելի էքսիտոն)։ Իոնային բյուրեղներում էքսիտոնը հաղորդական էլեկտրոնի և խոռոչի էլեկտրաստատիկ ձգողությամբ կապված զույգ է, որը կարող է շարժվել բյուրեղում (Վանյեի և Մոտտի էքսիտոն)։ Էքսիտոն կարելի է պատկերացնել նաև որպես ջրածնի ատոմ, այն տարբերությամբ, որ էքսիտոն կազմող մասնիկների զանգվածները մոտավորապես նույնն են։ Բյուրեղներում էքսիտոն կարելի է առաջացնել տարբեր գործոններով, օրինակ, լույսի ազդեցությամբ։

Էքսիտոնն ունի կյանքի սահմանափակ տևողություն (1031010 վրկ), այն կազմող մասնիկները կարող են միանալ՝ ոչնչացնելով էքսիտոնը։ Էքսիտոնային երևույթները էական դեր են խաղում պինդ մարմնի օպտիկական, ֆուսոէլեկտրական, գերհոսելիության հատկություններում։ Ներկայումս հետազոտվում են բյուրեղների և լազերային ճառագայթների փոխազդեցության ժամանակ առաջացող մեծ խտության էքսիտոնային գազի օպտիկական ոչ գծային, ինչպես նաև բազմաէքսիտոնային փոխազդեցությամբ պայմանավորված երևույթները։

Էքսիտոնը փորձով հայտնաբերել է սովետական գիտնական Ե. Ֆ. Դրոսսը (աշխատակիցների հետ) Cu2O և այլ բյուրեղներում լույսի կլանումը հետազոտելիս։ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Մասնիկներ