Ընտրողների մասնակցություն
Կաղապար:Քվեարկություն/ընտրություններ

Քաղաքագիտության մեջ ընտրողների մասնակցությունը տվյալ ընտրություններին մասնակցության մակարդակն է (հաճախ սահմանվում է որպես քվեարկողներ)։ Սա սովորաբար կամ գրանցված ընտրողների, ընտրելու իրավունք ունեցողների կամ ընտրելու տարիքի բոլոր մարդկանց տոկոսն է։ Ըստ Սթենֆորդի համալսարանի քաղաքագետներ Ադամ Բոնիկայի և Մայքլ Մաքֆոլի, քաղաքագետների միջև կա կոնսենսուս, որ «ժողովրդավարական ռեֆորմները լավ են գործում, երբ ավելի շատ մարդիկ են քվեարկում»[1]։
Ինստիտուցիոնալ գործոնները նպաստում են մասնակցության մակարդակի տարբերությունների ճնշող մեծամասնության վրա[2]։ Օրինակ, ավելի պարզ խորհրդարանական ժողովրդավարություններ, որտեղ ընտրողները ստանում են ավելի կարճ քվեաթերթիկներ, լինում են ավելի քիչ ընտրություններ և բազմակուսակցական համակարգ է, որը հեշտացնում է հաշվետվողականությունը, գրանցում են շատ ավելի բարձր մասնակցություն, քան Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Շվեյցարիայի համակարգերը[2]։
Նշանակություն
Հասարակության որոշ մասն ավելի հակված է քվեարկելու, քան մյուսները։ Եթե մասնակցությունը մոտենում է 90%-ին, ընտրողների և ոչ ընտրողների միջև զգալի տարբերությունները նվազում են, սակայն ավելի ցածր մասնակցության դեպքում ընտրողների և չընտրողների միջև տարբերությունները կարող են կտրուկ լինել[3]։
Ընտրությունների որոշակի արդյունքների փոփոխություններից ավելի կարևոր է[4] ընտրողների մասնակցությունը, որը երկարաժամկետ ազդեցություն ունի ժողովրդավարական պետությունների գործելու կարողությունների վրա։ Օրինակ, կարգավորող մարմինների զավթումըԿաղապար:Ref+ ավելի խիստ է հարվածում ցածր մասնակցությամբ ժողովրդավարություններին[5], խոչընդոտում է ամբողջ աշխարհում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպիսին ընտրությունների պարզեցումն է։
Ինստիտուցիոնալ գործոններ
Ընտրողների մասնակցության վրա ամենաէական ազդեցությունն ունեն ինստիտուցիոնալ գործոնները։ Քվեարկությունը պարտադիր դարձնելն ուղղակի և կտրուկ ազդեցություն է ունենում ընտրողների մասնակցության վրա, մինչդեռ խոչընդոտներ է ավելացնում, ինչպիսիք են գրանցման առանձին գործընթացը կամ ընտրությունների հաճախակի անցկացումը, ճնշում է մասնակցությունը։ Բացի այդ, «մեկ մարդ, մեկ ձայն»-ին ավելի մոտ ժողովրդավարական երկրներում աճում է մասնակցությունը, քանի որ ընտրողները տեսնում են, որ իրենց ջանքերն ազդեցություն ունեն։ Դա երևում է համամասնական խորհրդարանական ժողովրդավարական երկրների մասնակցության ավելի բարձր ցուցանիշներից։
Քվեարկության հարմարություն
Քվեարկությանը մասնակցությունը մեծացնելու համար ավելի հեշտ քվեարկելու մեթոդներից են քվեարկությունը փոստով[6], հեռակա քվեարկությունը և քվեարկության հասանելիության բարելավումը, օրինակ՝ հնարավոր քվեարկության վայրերի քանակի ավելացումը, ընտրողների հերթում սպասելու միջին ժամանակի կրճատումը կամ քվեարկության օրը աշխատողներին որոշ արձակուրդ տալը։ 2017 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեց ընտրողների մասնակցությանը նպաստում են ավելի վաղ բացված ընտրատեղամասերը, մինչդեռ երիտասարդ ընտրողների մասնակցությանը նպաստում է ընտրատեղամասերի ավելի երկար բաց մնալը[7]։
Ընտրողների հոգնածություն
Եթե իրար հաջորդող շատ ընտրություններ են, ընտրողների մասնակցությունը հակված է նվազման, քանի որ հանրությունը հոգնում է մասնակցությունից[8]։ Շվեյցարիայում մասնակցությունը ցածր է. միջին ընտրողին տարեկան միջինը յոթ անգամ հրավիրում են քվեարկության գնալ։ Միացյալ Նահանգները հաճախակի ընտրություններ են ունենում՝ տարեկան միջինը երկու անգամ (օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ և նախնական ընտրություններ)[9]։ Ոչ ցիկլային կամ արտահերթ ընտրությունների վերացումը մեծացնում է մասնակցությունը՝ միաժամանակ ընտրողների շրջանում ընտրությունների նկատմամբ հեղինակությունը չի տուժում[10]։ Ընտրողների հոգնածության մեկ այլ ձև է առաջանում, երբ ընտրողներին խնդրում են գնահատե տասնյակ մրցույթներ, ինչպես դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների որոշ մասերում[11]։
Ընտրողների գրանցում
Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում ընտրողները պետք է անցնեն ընտրողների գրանցման առանձին ընթացակարգեր՝ նախքան քվեարկելու թույլտվությունը։ Այս երկքայլ գործընթացն ակնհայտորեն նվազեցնում է մասնակցությունը։ ԱՄՆ-ի այն նահանգները, որտեղ գրանցման պահանջներ չկան կամ ավելի պարզեցված է այն, ավելի մեծ մասնակցություն ունեն[12]։
Բարձր արդյունավետ գրանցման գործընթաց ունեցող երկիր է Ֆրանսիան։ Տասնութ տարեկանում բոլոր երիտասարդները ավտոմատ կերպով գրանցվում են։ Գրանցումը թարմացնելու ծախսերն ու անհարմարությունները կրում են միայն նոր բնակիչները և տեղափոխված քաղաքացիները։ Նմանապես, սկանդինավյան երկրներում բոլոր քաղաքացիները և բնակիչները ներառված են բնակչության պաշտոնական ռեգիստրում, որը միաժամանակ հարկային ցուցակ է, ընտրողների գրանցում և համընդհանուր առողջապահական համակարգին անդամակցություն։ Բնակիչները օրենքով պարտավոր են տեղաշարժվելուց հետո կարճ ժամանակում գրանցամատյանում հայտնել հասցեի ցանկացած փոփոխության մասին։
Այդպիսին է նաև Գերմանիայի համակարգը (բայց առանց առողջապահական համակարգի անդամակցության)։ Իսպանիան ունի նաև համանման համակարգ, որը կոչվում է «Padrón Municipal de Habitantes», որը գործում է քաղաքապետարանների իրավասության ներքո։ Մարդիկ իրենց գրանցում են Padrón-ում՝ որպես տեղի բնակիչներ (Իսպանիայում յուրաքանչյուր բնակիչ պետք է գրանցված լինի ցանկացած համայնքում)։ Padrón-ն օգտագործվում է տեղական, տարածաշրջանային և ազգային կառավարության ծառայությունների մեծ մասի տրամադրման համար։ Այն նաև ծառայում է որպես ընտրողների ռեգիստր։ Կրկնօրինակումներից խուսափելու և ժողովրդագրության վերաբերյալ վիճակագրություն հավաքելու համար Padrón-ը վերահսկվում է ազգային կառավարության գործակալության՝ Ազգային Էստատիստիկայի ինստիտուտի (INE) կողմից։ La Oficina Electoral del Censo-ն բյուրո է, որպես INE-ի մաս, որը պատասխանատու է ընտրացուցակը կազմելու համար։ Իսպանիայի յուրաքանչյուր քաղաքացի կամ ԵՄ բնակիչ, 18 տարեկանից բարձր, ավտոմատ կերպով ընդգրկվում է ընտրողների ռեգիստրում։
Պարտադիր քվեարկություն
Ընտրողների մասնակցության վրա[13] ազդող ուժեղ գործոնն այն է, թե արդյոք քվեարկությունը պարտադիր է, քանի որ այն երկրները, որոնք կիրառում են պարտադիր քվեարկություն, հակված են ունենալ ընտրողների մասնակցության շատ ավելի բարձր ցուցանիշներ[14]։
Օրինակ՝ Ավստրալիայում ընտրողների գրանցումը և քվեախցին ներկայանալը պարտադիր են 1920-ականներից ի վեր, ընդ որում 2016 թվականի դաշնային ընտրություններում մասնակցությունը 91% էր Ներկայացուցիչների պալատում և 91.9% Սենատի համար[15]։
Սինգապուրում 2020 թվականի համընդհանուր ընտրություններին մասնակցությունը կազմել է 95,81%, ամենաբարձրը 1997 թվականից ի վեր[16], որտեղ այն կազմել է 95,91%։ Սա աճ էր 2011 թվականի համընդհանուր ընտրությունների ռեկորդային ցածր ցուցանիշից՝ 93,06%[17]:
Քվեարկությանը չմասնակցելու համար տույժերը միշտ չէ, որ խստորեն կիրառվում են, իսկ չընտրողների համար պատժամիջոցները հաճախ մեղմ են[14][18]։
Օրինակ՝ չնայած Հունաստանում քվեարկությունն անվանապես պարտադիր է մինչև 70 տարեկան մեծահասակների համար, ոչ ոք երբևէ քրեական պատասխանատվության չի ենթարկվել քվեարկությանը չմասնակցելու համար[19], 2015 թվականի սեպտեմբերին Հունաստանի օրենսդիր ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը հասել է 57%-ի[20]։
Ավստրալիայում այն մարդիկ, ովքեր չեն քվեարկում, ենթակա են փոքր տուգանքի, որից հնարավոր է հեշտությամբ հրաժարվել, եթե քվեարկությանը չմասնակցելու բազմաթիվ ընդունելի արդարացումներից մեկը ներկայացվի[18]։ Բոլիվիայում, սակայն, եթե ընտրողը չմասնակցի ընտրություններին, նրանք կարող են զրկվել բանկից իրենց աշխատավարձը վերցնելուց երեք ամսով[14][21]։
Կարևորություն
Մարկ Ն. Ֆրանկլինը պնդում է, որ ընտրության մասնակցության վրա էականորեն ազդում է անհատի ընկալումը, որ իր քվեարկությունը կարևոր ազդեցություն կունենա երկրի կառավարման վրա։ Ըստ նրա` Շվեյցարիան ընտրություններին ցածր կարևորություն տվող ազգի օրինակ է։ Երկրի վարչակազմը խիստ ապակենտրոնացված է, այնպես որ դաշնային կառավարությունն ունի սահմանափակ լիազորություններ։ Կարևոր որոշումները դրվում են բնակչության առջև հանրաքվեի։ Հետևաբար, դաշնային օրենսդիր մարմնի օգտին տրված անհատական ձայներն ավելի քիչ հավանական է, որ զգալի ազդեցություն ունենան համակարգերի բարդ ցանցի վրա, ինչը, հավանաբար, բացատրում է որոշակիորեն ցածր միջին մասնակցությունն այդ ավելի բարդ ժողովրդավարության մեջ[22]։
Ի տարբերություն Շվեյցարիայի, Մալթան, որն աշխարհում աչքի է ընկնում ընտրողների ամենաբարձր մասնակցությամբ, ունի մեկ օրենսդիր մարմին, որն ունի ամենաշատ քաղաքական իշխանությունը։ Մալթան ունի երկկուսակցական համակարգ, որտեղ ձայների փոքր տատանումները կարող են էապես փոխել գործադիր իշխանությունը[23]։ Ընտրողների արդարության ընկալումները նույնպես էական ազդեցություն է ունենում ընտրությունները կարևորելու վրա, քանի որ կեղծիքի և կոռուպցիայի վախը կարող է ճնշել մասնակցությունը[24]։
Համամասնական ընտրություն
Քանի որ ձայների մեծ մասը հաշվվում է համամասնական ընտրակարգով, «վատնված ձայները» քիչ են, ուստի ընտրողները, գիտակցելով, որ իրենց ձայնը կարող է փոփոխություն բերել[25], ավելի հավանական է, որ ջանք գործադրեն քվեարկելու համար, և ավելի քիչ հավանական է, որ քվեարկեն պարտադրված։ Մեծամասնական ընտրական համակարգեր ունեցող երկրների համեմատ ընտրողների մասնակցությունը բարելավվում է, և բնակչությունն ավելի շատ ներգրավված է քաղաքական գործընթացներում[26][27][28] դեպքերի 70%-ում[29]։ Բացառություններից կարող են լինել դեպքեր, երբ մեծամասնական համակարգն ունի անսովոր մեծ թվով մրցակցային շրջաններ, օրինակ՝ նախքան այն համամասնականի անցնելը[30][31][32]։
Ընտրողների մասնակցության չափում
Ընտրողների մասնակցության չափման տարբեր մեթոդները կարող են երկրներում առկա մասնակցային տարբերությունների առաջացման պատճառ լինել։ Դժվարություններ կան ինչպես համարիչը (մասնակցած ընտրազանգվածի թիվը), այնպես էլ հայտարարը (քվեարկելու իրավունք ունեցող ընտրազանգվածի թիվը) չափելու հարցում։
Համարիչ (օրինակ՝ առկա քվեաթերթիկներ)
Հնարավոր չափումներ
Ամենաշատից մինչև ամենաքիչ
Մուտք գործած. ներառում է մարդկանց, ովքեր մուտք են գործել ընտրատեղամասեր, բայց չեն մասնակցել քվեարկությանը։
Նետված քվեաթերթիկներ. քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ անկախ նրանից, թե քանիսն են վավեր կամ անվավեր։
Վավեր քվեաթերթիկներ. սա հանում է անվավեր քվեաթերթիկները, իսկ որոշ տեղերում ներառում են դատարկ քվեաթերթիկներ, որոնք այդ կերպ են ընդունվում։
Վերջնական քվեաթերթիկներ. այս չափիչն ուսումնասիրում է վավեր և լրացված քվեաթերթիկները։ Սա ամենափոքր համարիչն է, բայց գրավում է միայն այն քվեաթերթիկները, որոնք կազդեն ընտրությունների արդյունքի վրա։
Համարիչի համար հաճախ ենթադրվում է, որ քվեարկությանը գնացած ընտրողների թիվը պետք է հավասար լինի տրված քվեաթերթիկների թվին, որն իր հերթին պետք է հավասար լինի հաշված ձայների քանակին, սակայն դա այդպես չէ։ Պարտադիր չէ, որ ընտրատեղամաս ժամանած բոլոր ընտրողները քվեարկեն։ Ոմանք կարող են մերժվել, քանի որ նրանք իրավասու չեն, ոմանք կարող են մերժվել, օրինակ փաստաթղթերի անհամապատասխանության կամ բացակայության համար, իսկ ոմանք, ովքեր ստորագրում են քվեարկության գրանցամատյանում, կարող են իրականում չքվեարկել։ Ավելին, ընտրողները, ովքեր քվեարկում են, կարող են ձեռնպահ մնալ՝ միտումնավոր քվեարկելով ոչ մեկի օգտին, կամ կարող են փչացնել իրենց ձայները՝ պատահաբար կամ որպես բողոքի ակցիա։
Միացյալ Թագավորությունում ընտրական հանձնաժողովը տարբերակում է «քվեարկության վավեր մասնակցությունը», որը բացառում է փչացած քվեաթերթիկները, և «քվեարկելու եկածների մասնակցությունը», որը չի բացառում։
Միացյալ Նահանգներում ընդունված է եղել նշել քվեարկության մասնակիցների գումարային ցուցանիշը, քանի որ ոչ բոլոր տեղերում են հայտնում քվեարկությանը գնացած մարդկանց իրական թիվը, ոչ էլ քիչ կամ շատ ձայների թիվը, այլ նշում են մասնակցության լավագույն ցուցանիշը[33]։ Շուրջ 0,3 տոկոս գերքվեարկության տոկոսը համարվում է լավ անցած ընտրություններ, օրինակ Ֆլորիդայի Գադսդեն շրջանում 2000 թվականի նոյեմբերին գերքվեարկության տոկոսը կազմել էր 11 տոկոս[34]։
Հայտարար (_ մարդկանցից)
Հնարավոր չափումներ
Ամենաշատիվ մինչև ամենաքիչ
Բնակչության ընդհանուր թիվ. յուրաքանչյուրը, ով ապրում է որևէ վայրում՝ անկախ տարիքից, քաղաքացիության կարգավիճակից կամ քվեարկելու իրավունքի վրա ազդող այլ գործոններից։
Քվեարկելու տարիքի բնակչություն. յուրաքանչյուր ոք, ով գերազանցում է երկրում քվեարկելու օրինական տարիքը՝ անկախ քաղաքացիության կարգավիճակից կամ այլ գործոններից, որոնք կարող են ազդել քվեարկելու իրավունքի վրա։
Ընտրելու իրավունք ունեցողներ. Սա չափում է բոլոր ընտրողներին, ովքեր թույլատրված են քվեարկել գործող օրենքով (որը որոշ տեղերում ներառում է այն մարդկանց, ովքեր չեն գրանցվել կամ վերագրանցվել քվեարկության համար)։
Գրանցված ընտրողներ . այս չափումը ներառում է բոլոր նրանց, ովքեր գրանցված են քվեարկելու համար։ Սա ունի այն առավելությունը, որ հեշտ է չափել և մատչելի է, թեև անտեսում է նրանց, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում գրանցվել՝ խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են գրանցման բարդ գործընթացը կամ վերագրանցման գործընթացը։
Օրինակներ
Օրինակ՝ Միացյալ Նահանգներում չկա ճշգրիտ ռեգիստր, թե ովքեր ունեն քվեարկելու իրավունք, քանի որ մարդկանց միայն մոտ 70–75%-ն է որոշում քվեարկությանը գրանցվել[35]։ Որոշ քաղաքագետներ պնդում են, որ այս միջոցները պատշաճ կերպով չեն հաշվի առնում օրինական մշտական բնակիչների (կանաչ քարտ ունեցողների)[36], փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների, իրավազրկված հանցագործների և Միացյալ Նահանգներում «մտավոր անգործունակ» համարվող անձանց կարծիքը[37]։
Մասնակցության վրա ազդող միտումներ

Մոտավորապես 1985 թվականից ի վեր, ըստ երևույթին, ամբողջ աշխարհում ընտրողների մասնակցության աստիճանական նվազում է նկատվում, երբ դիտարկվում է ընտրող բնակչության տարիքային ցուցանիշը[38][39][40]։
Նվազել են բնակչության մասնակցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են կամավոր մասնակցությունը քաղաքական կուսակցություններին և դիտորդների մասնակցությունը քաղաքային հանդիպումներին։ Միևնույն ժամանակ, եկեղեցի հաճախելը, մասնագիտական, եղբայրական և ուսանողական ընկերություններին, երիտասարդական խմբերին և ծնող-ուսուցիչների միություններին անդամակցելը նույնպես նվազել է[41]։ Հասարակության մեջ տեխնոլոգիական զարգացումները, ինչպիսիք են «ավտոմոբիլացումը», արվարձաններում ապրելը և «տնային ժամանցի սարքերի տարածումը», նպաստել են համայնքի կորստին, որն իր հերթին թուլացրել է մասնակցությունը քաղաքացիական կյանքում[42][43]։ Միևնույն ժամանակ, մասնակցության որոշ ձևեր ավելացել են։ Մարդիկ շատ ավելի հաճախ են մասնակցել բոյկոտներին, ցույցերին և նվիրատվություններ անելու քաղաքական արշավներին։
Ընտրողները մասնակցության անկման բազմաթիվ պատճառներից բերում են ժամանակի սղությունը։ Այնուամենայնիվ, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ուսումնասիրությունները հետևողականորեն ցույց են տվել, որ հանգստի ժամանակի քանակը չի նվազել[44], նույնիսկ եթե ավելի քիչ հանգստի ընկալումը հանգեցնում է ավելի քիչ մասնակցության։
Աշխարհագրական շարժունակությունն աճել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում՝ որոշակի խոչընդոտներ առաջացնելով քվեարկության համար, օրինակ, երբ մեկը վերջերս է եկել, այդ թվում՝ քիչ բան իմանալով տեղական թեկնածուների և խնդիրների մասին։ Պնդվում է, որ ժողովրդավարական ձուլումը (նոր ժողովրդավարությունների հիմնումը) նպաստում է ընտրողների մասնակցության նվազմանը։
Տարբերություններ ըստ երկրների

Ընտրողների մասնակցությունը զգալիորեն տարբերվում է ազգերի միջև։ Ընտրողների մասնակցության տվյալներից մեկը՝ ըստ երկրների և ընտրությունների, Ընտրությունների մասնակցության ցուցանիշն է V-Dem Democracy ինդեքսներում[45]։ Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում այն ավելի ցածր է, քան Եվրոպայի և Օվկիանիայի մեծ մասում։ 1945-1997 թվականների բոլոր խորհրդարանական ընտրությունների հիման վրա Արևմտյան Եվրոպայում միջինը մասնակցում է 77%, իսկ Հարավային և Կենտրոնական Ամերիկան՝ մոտ 54%[46]։ Ազգերի միջև տարբերությունները հակված են ավելի մեծ լինել, քան ազգերի մեջ գտնվող դասերի, էթնիկ խմբերի կամ տարածաշրջանների միջև եղած տարբերությունները։ Շփոթեցնող է, բայց որոշ գործոններ, որոնք առաջացնում են ներքին տարբերություններ, կարծես թե չեն կիրառվում համաշխարհային մակարդակում։
Օրինակ, ավելի լավ կրթված բնակչություն ունեցող երկրներն ավելի բարձր մասնակցություն չունեն։ Գոյություն ունեն այս միջազգային տարբերությունների երկու հիմնական պատճառները՝ մշակույթը և ինստիտուտները։ Այնուամենայնիվ, շատ բանավեճեր կան տարբեր գործոնների հարաբերական ազդեցության շուրջ։
Ինդոնեզիան, որը մինչև 1998 թվականը միշտ ունեցել է ընտրողների բարձր ցուցանիշ (ավելի քան 87%), բայց հետո իջել է մինչև 70% 2014 թվականին[47], 2019 թվականի Ինդոնեզիայի ընդհանուր ընտրություններում ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ ավելի քան 158 միլիոն մարդ քվեարկել են նույն օրը[48] և այն անվանվել է «աշխարհի ամենաբարդ մեկօրյա ընտրությունները»[49][50]։
Հարստությունն ու գրագիտությունը որոշակի ազդեցություն ունեն մասնակցության վրա, բայց վստահելի միջոցներ չեն։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Անգոլան և Եթովպիան, վաղուց բարձր մասնակցություն են ցուցաբերում, բայց նաև Եվրոպայի հարուստ պետությունները։ Միավորված ազգերի կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսը ցույց է տալիս, որ կա որոշակի հարաբերակցություն կենսամակարդակի բարձր մակարդակի և մասնակցության բարձր մակարդակի միջև։ Կարևոր գործոն է նաև ժողովրդավարության տարիքը։ Ընտրությունները պահանջում են բնակչության զգալի ներգրավվածություն, և որոշ ժամանակ է պահանջվում քվեարկելու մշակութային սովորության և ընտրական գործընթացի նկատմամբ դրա հետ կապված ըմբռնման և վստահության ձևավորման համար։ Այս գործոնը կարող է բացատրել Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի նոր ժողովրդավարական երկրներում ընտրողների ավելի ցածր մասնակցությունը։ Քվեարկելու խթանի մեծ մասը գալիս է քաղաքացիական պարտքի զգացումից, որը ժամանակ և որոշակի սոցիալական պայմաններ է պահանջում, որոնց զարգացումը կարող է տևել տասնամյակներ։ Գործոններից են.
- վստահություն կառավարության նկատմամբ
- բնակչության կուսակցականության աստիճանը
- հետաքրքրություն քաղաքականության նկատմամբ
- վստահություն քվեարկության քաղաքական արդյունավետության նկատմամբ[51]։
Ժողովրդագրությունը նույնպես ազդեցություն ունի։ Տարեց մարդիկ հակված են ավելի շատ քվեարկել, քան երիտասարդները, ուստի հասարակությունները, որտեղ միջին տարիքը որոշ չափով ավելի բարձր է, օրինակ՝ Եվրոպան, ունեն ավելի բարձր մասնակցություն, քան փոքր-ինչ ավելի երիտասարդ երկրները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները։ Այն ժողովուրդները, որոնք ավելի շարժունակ են, և նրանք, ովքեր ունեն ամուսնությունների ցածր մակարդակ, հակված են ավելի ցածր մասնակցության։ Այն երկրներում, որոնք խիստ բազմամշակութային և բազմալեզու են, կարող է դժվար լինել ազգային նախընտրական քարոզարշավներին ներգրավել բնակչության բոլոր հատվածներին։
Ընտրությունների բնույթը նույնպես տարբեր է ազգերի միջև։ Միացյալ Նահանգներում բացասական կամպանիաները (Negative campaigning) և տարբեր տեսակ հարձակումներն ավելի տարածված են, քան այլուր, ինչը պոտենցիալ կերպով ճնշում է մասնակցությունը։ Քվեարկության դուրս գալու ջանքերի և զանգվածային շուկայավարման վրա դրված ուշադրությունը կարող է կարևոր ազդեցություն ունենալ մասնակցության վրա։
Կուսակցական լինելը կարևոր խթան է մասնակցության համար, քանի որ կուսակցականն ավելի հավանական է, որ կքվեարկի։ Ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է այն երկրներում, որտեղ քաղաքական հավատարմությունը սերտորեն կապված է դասակարգային, էթնիկական, լեզվական կամ կրոնական հավատարմությունների հետ[52]։ Այն երկրները, որտեղ զարգացել են բազմակուսակցական համակարգերը, նույնպես հակված են ավելի մեծ մասնակցության։ Այն երկրները, որոնց կուսակցությունը հատուկ ուղղված է բանվոր դասակարգին, հակված է ավելի բարձր մասնակցություն ունենալ այդ խավի շրջանում, քան այն երկրներում, որտեղ ընտրողները ունեն միայն հովանոցային կուսակցությունները (Big tent), որոնք փորձում են ընտրության տանել բոլոր ընտրողներին[53]։
2010 թվականի Շվեդիայի ազգային նախընտրական արշավի ընթացքում անցկացված չորս ալիքների ուսումնասիրությունը ցույց է տալիս (1) տարիքային խմբերի միջև լրատվամիջոցների օգտագործման հստակ տարբերություններ և (2) որ և՛ քաղաքական սոցիալական լրատվամիջոցների օգտագործումը, և՛ ավանդական լրատվամիջոցներում քաղաքական նորությունների հանդեպ ուշադրությունը ժամանակի ընթացքում մեծացնում են քաղաքական ներգրավվածությունը[54]։ Կարևոր է նշել, որ սոցիալական մեդիան ոչ միշտ է արդյունավետ օգտագործվում և երբեմն կարող է բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Բարաք Օբաման իր օգտին օգտագործեց Facebook-ը նախագահական ընտրություններում իր առաջին առաջադրման ժամանակ և լրջորեն սկսեց սոցիալական մեդիայի օգտագործումը քաղաքական արշավներում։ Սոցիալական մեդիայի օգտագործումը և, հավանաբար, սոցիալական մեդիայի բացասական ազդեցությունը նկատվեց 2020 թվականի ԱՄՆ վերջին ընտրությունների քարոզարշավների վրա[55]։
ԱՄՆ
ԱՄՆ-ում ընտրողների մասնակցության անկում է նկատվում, ինչն արդյունք է այսպես կոչված նոր մեդիայի արդյունքում քարոզարշավի ռազմավարության փոփոխության։ Նախքան հեռուստատեսության ներդրումը կուսակցության գրեթե ողջ ռեսուրսներն ուղղվում էին տեղական ինտենսիվ քարոզչությանը և քվեարկությաննախաձեռնություններին։ Ժամանակակից դարաշրջանում այս ռեսուրսները վերահղվել են թանկարժեք մեդիա արշավներին, որոնց պոտենցիալ ընտրողը պասիվ մասնակից է[56]։ Մաժամանակ, բացասական քարոզարշավը ամենուր տարածված է դարձել Միացյալ Նահանգներում և այլուր և ցույց է տվել, որ ազդում է ընտրողների մասնակցության վրա[57]։ Հարձակողական գովազդները և զրպարտչական արշավները ընտրողների վրա բացասական տպավորություն են թողնում ամբողջ քաղաքական գործընթացի մասին։ Սրա ապացույցները տարբեր են. ընտրությունները, որոնցում ներգրավված են խիստ ոչ պոպուլյար գործող նախագահներ, հիմնականում ունեն բարձր մասնակցություն. Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ զրպարտությունը և անձի վրա հարձակումները նվազեցնում են մասնակցությունը, բայց որ կուսակցության վրա էական հարձակումները կարող են ավելացնել այն[58]։ Դրան հակազդելու համար ներկայացվել են այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են MTV- ի « Rock the Vote » և « Vote or Die » (քվեարկիր կամ մեռիր) նախաձեռնությունները՝ 18-ից 25 տարեկանների մասնակցությունը մեծացնելու նպատակով։ Մի շարք կառավարություններ և ընտրական հանձնաժողովներ նույնպես ջանքեր են գործադրել մասնակցությունը խթանելու համար։ Օրինակ, Կանադայում զանգվածային լրատվամիջոցներով քարոզարշավ են սկսել ընտրություններից առաջ քվեարկությունը խրախուսելու համար, ինչպես նաև Թայվանում և Միացյալ Թագավորությունում։
Ժողովրդավարությունների միջև կառուցվածքային տարբերությունները, ներառյալ համակարգի բարդությունը և քվեարկության հեշտությունը, ավելի հաճախ օգտագործվում են ազգերի միջև մասնակցության տարբերությունները բացատրելու համար, հատկապես Միացյալ Նահանգների ընտրողները տառապում են ֆեդերալիզմի և իշխանությունների տարանջատման բարդ լաբիրինթոսից, որը համեմատաբար եզակի է ժողովրդավարական երկրների միջև[2]։
Բրենանի արդարադատության կենտրոնը հայտնել է, որ 2016 թվականին տասնչորս նահանգ ընդունել է քվեարկության մասին սահմանափակող օրենքներ[59]։ Այս օրենքների օրինակներն են՝ լուսանկարով անձը հաստատող նույնականացնող մանդատները, վաղաժամկետ քվեարկողների համար կարճ ժամանակները և ընտրողների գրանցման սահմանափակումները։ Բարբուրը և Վռինգը նույնպես կարծում են, որ պատճառներից մեկը սահմանափակող քվեարկության օրենքներն են, բայց նրանք օրենքների այս համակարգն անվանում են ընտրազանգվածը կարգավորող[60]։
Սահմանադրությունը պետություններին իրավունք է տալիս որոշումներ կայացնել սահմանափակող քվեարկության մասին օրենքների վերաբերյալ։ 2008 թվականին Գերագույն դատարանը վճռորոշ որոշում կայացրեց Ինդիանայի ընտրողների անձը նույնականացնող փաստաթղթերի վերաբերյալ՝ ասելով, որ այն չի խախտում սահմանադրությունը։ Այդ ժամանակից ի վեր նահանգների գրեթե կեսն ընդունել է սահմանափակող քվեարկության օրենքներ։ Այս օրենքները նպաստում են Բարբուրի և Վռինգի գաղափարին ռացիոնալ չքվեարկողի մասին։ Սա մեկն է, ով չի քվեարկում, քանի որ նրանց չքվեարկելու օգուտը գերազանցում է քվեարկության արժեքը[60]։ Այս օրենքներն ավելացնում են քվեարկության «կշիռը» կամ պատճառներ են, որոնք ավելի են դժվարացնում քվեարկությունը։
Google-ը լայնորեն ուսումնասիրել է ԱՄՆ-ում ընտրողների ցածր մասնակցության պատճառները և պնդում է, որ ընտրողների մասնակցության նվազման հիմնական պատճառներից մեկը այսպես կոչված «հետաքրքրված կողքից դիտողն» է[61]։ Google-ի ուսումնասիրության համաձայն՝ չափահաս ամերիկացիների 48,9%-ը կարող է դասակարգվել որպես «հետաքրքրված դիտորդներ», քանի որ նրանք քաղաքականապես տեղեկացված են, բայց զուսպ են իրենց քաղաքացիական և քաղաքական դաշտում ներգրավելուց։ Այս կատեգորիան չի սահմանափակվում որևէ սոցիալ-տնտեսական կամ ժողովրդագրական խմբերով։ Google-ը ենթադրում է, որ այս կատեգորիայի անհատները տառապում են քաղաքական ապատիայով, քանի որ նրանք հետաքրքրված են քաղաքական կյանքով, բայց կարծում են, որ նրանց անհատական ազդեցությունը աննշան կլինի[62]։ Այս անհատները հաճախ մասնակցում են տեղական մակարդակով քաղաքական, բայց խուսափում են համապետական ընտրություններից։
Այլ գործոններ
Արդյունքը որոշող մեկ ձայնի հավանականությունը ցածր է։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեկ ձայնը քվեարկության այնպիսի համակարգում, ինչպիսին է Միացյալ Նահանգների Ընտրական կոլեգիանԿաղապար:Ref+, ավելի քիչ հնարավորություն ունի արդյունքի վրա ազդելու[63]։ Այլ ուսումնասիրություններ պնդում են, որ Ընտրական կոլեգիան իրականում մեծացնում է ձայների թիվը[64]։ Խաղերի տեսության կիրառմամբ ուսումնասիրությունները, որոնք հաշվի են առնում ընտրողների փոխազդեցության կարողությունը, նաև պարզել են, որ ցանկացած խոշոր ընտրության համար ակնկալվող մասնակցությունը պետք է լինի զրո[65]։
Հիմնական բանաձևը` պարզելու համար, թե ինչ-որ մեկը կքվեարկի, թե ոչ, հիմնվելով կասկածելի ենթադրության վրա, որ մարդիկ գործում են լիովին ռացիոնալ, հետևյալն է[66].
որտեղ
- P-ն այն հավանականությունն է, որ անհատի ձայնը կազդի ընտրությունների արդյունքի վրա
- B-ն հավանական օգուտն է, որը կստացվեր, եթե ընտրվեր այդ անձի նախընտրած քաղաքական կուսակցությունը կամ թեկնածուն
- D-ն ի սկզբանե նշանակում էր ժողովրդավարություն կամ քաղաքացիական պարտք, բայց այսօր ներկայացնում է ցանկացած սոցիալական կամ անձնական բավարարում, որը անհատը ստանում է քվեարկությունից
- C-ն քվեարկության համար անհրաժեշտ ժամանակի, ջանքի և ֆինանսական ծախսերն են։
Քանի որ P-ն ընտրությունների մեծ մասում գործնականում զրոյական է, PB-ն նույնպես կարող է զրոյի մոտ լինել, և D-ն, հետևաբար, մարդկանց քվեարկությանը դրդելու ամենակարևոր տարրն է։ Որպեսզի անձը քվեարկի, այս գործոնները պետք է գերազանցեն C: Փորձարարական քաղաքագիտությունը պարզել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ P-ն ամենայն հավանականությամբ զրոյից մեծ է, այս տերմինը չի ազդում ընտրողների մասնակցության վրա։
Էնոսը և Ֆաուլերը (2014թ.) իրականացրել են դաշտային փորձ, որն օգտագործում է խոշոր քաղաքական պաշտոնի հետ կապված ընտրությունների հազվագյուտ հնարավորությունը։ Քաղաքացիներին տեղեկացնում են, որ արտահերթ ընտրությունները մոտ են (նկատի ունի P-ի բարձր արժեք) ընտրողների մասնակցության վրա քիչ մոբիլիզացնող ազդեցություն է ունեցել[67]։
Ռիկերը և Օրդեշուկը զարգացրեցին D-ի ժամանակակից ընկալումը։ Նրանք թվարկեցին բավարարվածության հինգ հիմնական ձևեր, որոնք մարդիկ ստանում են քվեարկությանից։
- քվեարկելու սոցիալական պարտականության պահպանում
- իր քաղաքական համակարգին հավատարմության հաստատում
- կուսակցական նախապատվության հաստատում (նաև հայտնի է որպես էքսպրեսիվ քվեարկություն, կամ թեկնածուին աջակցելու համար նրա օգտին քվեարկություն, ոչ թե որևէ արդյունքի համար)
- քաղաքական համակարգի համար սեփական կարևորության հաստատում
- նրանց համար, ովքեր քաղաքականությունը հետաքրքիր և զվարճալի են համարում, ուսումնասիրում և որոշում կայացնում[68]։
Այլ քաղաքագետներ այդ ժամանակվանից ավելացրել են այլ դրդապատճառներ` կասկածի տակ դնելով Ռայքերի և Օրդեշուկի որոշ ենթադրություններ։ Այս բոլոր կոնցեպցիաներն, ըստ էության անճիշտ են, ինչը դժվարացնում է ճշգրիտ բացահայտել, թե ինչու են մարդիկ որոշում քվեարկել։
Վերջերս մի քանի գիտնականներ դիտարկել են այն հնարավորությունը, որ B-ն ներառում է ոչ միայն անձնական շահագրգռվածություն արդյունքի նկատմամբ, այլև մտահոգություն հասարակության մյուսների (կամ գոնե սիրելի խմբի կամ կուսակցության այլ անդամների) բարօրության համար[69][70]։ Մասնավորապես, փորձերը, որոնցում առարկայական ալտրուիզմը չափվել է դիկտատոր խաղիԿաղապար:Ref+ միջոցով, ցույց են տվել, մասնակցությունը կանխատեսելու հիմնական գործոնը ուրիշների բարեկեցության համար մտահոգությունը[71] և քաղաքական մասնակցությունն է[72][73]։ Ընդ որում, այս շարժառիթը տարբերվում է D -ի մոտիվացիայից, քանի որ ընտրողները պետք է մտածեն, որ ուրիշները շահում են ընտրությունների արդյունքից, այլ ոչ թե ինքնին իրենց քվեարկելու գործողությունից:
Սովորույթ
Ընտրողների մասնակցության տարբերությունները կարծես թե պահպանվում են ժամանակի ընթացքում. Իրականում, անհատական մասնակցության ամենաուժեղ կանխատեսումն այն է, թե արդյոք մեկը նախորդ ընտրություններում քվեարկել է, թե ոչ[74]։ Արդյունքում, շատ գիտնականներ մասնակցությունը համարում են սովորական վարք, որը կարելի է սովորել կամ չսովորել, հատկապես երիտասարդ չափահասների շրջանում[75]։
Մանկության ազդեցություններ
Հետազոտությունները պարզել են, որ երեխաների սոցիալական հմտությունների բարելավումը[76][77] և նրանց ընդգրկելը բարձրորակ վաղ մանկության կրթական ծրագրերում[78] մեծացնում է նրանց մասնակցությունը մեծահասակ դառնալիս։
Ժողովրդագրություն
Սոցիալ-տնտեսական գործոնները զգալիորեն կապված են այն բանի հետ, թե արդյոք անհատների մոտ ձևավորվում է քվեարկելու սովորություն։ Ընտրողների մասնակցության վրա ազդող ամենակարևոր սոցիալ-տնտեսական գործոնը կրթությունն է։ Որքան ավելի կրթված է մարդը, այնքան ավելի հավանական է, որ նա քվեարկի, նույնիսկ վերահսկելով կրթական մակարդակի հետ սերտորեն կապված այլ գործոններ, ինչպիսիք են եկամուտը և դասը։ Եկամուտը որոշակի ազդեցություն ունի ինքնին. ավելի հարուստ մարդիկ ավելի հավանական է, որ քվեարկեն՝ անկախ նրանց կրթական մակարդակից։ Որոշ բանավեճեր կան էթնիկ պատկանելության, ռասայիև սեռի ազդեցության շուրջ։ Նախկինում այս գործոնները, անկասկած, ազդել են բազմաթիվ ազգերի մասնակցության վրա, սակայն մեր օրերում քաղաքագետների միջև համաձայնությունն այն է, որ այդ գործոնները քիչ ազդեցություն ունեն արևմտյան ժողովրդավարական երկրներում, երբ հաշվի են առնվում կրթության և եկամուտների տարբերությունները[79]։ 2018 թվականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև կրթությունը միջինում չի ավելացրել մասնակցությունը, այն բարձրացրել է ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող տնային տնտեսությունների ընտրազանգվածի մասնակցությունը[80]։ Նաև,պետական հատվածի աշխատակիցներն ունեն ընտրողների ավելի բարձր մասնակցություն, քան մասնավոր հատվածի աշխատակիցները[81]։
Այնուամենայնիվ, քանի որ տարբեր էթնիկ խմբեր սովորաբար ունեն տարբեր կրթական մակարդակ և եկամուտ, շատ հասարակություններում նման խմբերի միջև կան կարևոր տարբերություններ մասնակցության հարցում։ Ժողովրդագրական այլ գործոններ ունեն կարևոր ազդեցություն. երիտասարդները շատ ավելի քիչ հավանական են քվեարկելու, քան տարեցները։ Զբաղմունքը քիչ ազդեցություն ունի մասնակցության վրա, բացառությամբ շատ երկրներում պետական աշխատողների շրջանում քվեարկության ավելի բարձր ցուցանիշների[79]։
Կարող են լինել նաև ընտրողների մասնակցության տարածաշրջանային տարբերություններ։ Խնդիրներից մեկը, որը ծագում է մայրցամաքային երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, ժամային գոտիների խնդիրն է։ Կանադան արգելել է ընտրությունների արդյունքների հեռարձակումը ցանկացած տարածաշրջանում, որտեղ ընտրատեղամասերը դեռ չեն փակվել. այս արգելքը հաստատվել է Կանադայի Գերագույն դատարանի կողմից։
Տարբերություններ ընտրությունների միջև
Երկրների ներսում կարող են լինել անհատական ընտրությունների մասնակցության կարևոր տարբերություններ[82]։ Ընտրությունները, որտեղ ազգային գործադիր իշխանության վերահսկողությունը վտանգված չէ, հիմնականում ունենում են շատ ավելի ցածր մասնակցություն, հաճախ ընդհանուր ընտրությունների կեսից ավելին[83]։ Արտասահմանյան տեղական ինքնակառավարման մարմինների և նահանգային ընտրությունները և պատահական թափուր տեղերը լրացնելու լրացուցիչ ընտրությունները սովորաբար ունենում են ավելի ցածր մասնակցություն, ինչպես նաև վերազգային Եվրոպական միության խորհրդարանի ընտրությունները, որը անջատված է ԵՄ կառավարության գործադիր ճյուղից։
Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները շատ ավելի ցածր մասնակցություն են ունենում, քան Կոնգրեսի ընտրությունները, որոնք անցկացվում են նախագահական ընտրությունների հետ միաժամանակ[84]։ Ընտրությունների երկրորդ փուլը նույնպես հակված է ներգրավել ավելի ցածր մասնակցության։
Մրցավազքի մրցունակություն
Տեսականորեն, այն գործոններից մեկը, որն ամենայն հավանականությամբ կբարձրացնի մասնակցությունը, սերտ մրցավազքն է։ Ընտրողները ռացիոնալ կերպով գնահատում են ընտրություններին մասնակցելու ծախսերն ու օգուտները[85]։ Օգուտները գերազանցում են ծախսերը, եթե սպասվում է ընտրությունների կոնկրետ արդյունք, և ընտրողները կարծում են, որ իրենց քվեաթերթիկը կարող է որոշիչ լինել արդյունքի համար։ Բացի այդ, այդ ընտրություններում կուսակցությունները մեծացնում են իրենց մոբիլիզացիոն ջանքերը։ Թեև այս քվեարկության տրամաբանությունը կիրառվում է բոլոր ընտրությունների համար, ազդեցությունն ավելի ցայտուն է ժողովրդավարական երկրներում և մեծամասնական ընտրական համակարգերում[86]։
Օրինակ՝ 2004 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Ունենալով ինտենսիվ բևեռացված ընտրազանգված և բոլոր հարցումները, որոնք ցույց են տալիս նախագահ Ջորջ Բուշի և դեմոկրատ մրցակից Ջոն Ֆ. Քերիի կոնկրետ ավարտը, ընտրություններին մասնակցությունը մոտ 60% էր, ինչը հանգեցրեց երկու թեկնածուների համար ռեկորդային թվով համաժողովրդական ձայների (մոտ. 62 միլիոն Բուշի և 59 միլիոն Քերիի համար)։ Այնուամենայնիվ, այս մրցավազքը ցույց է տալիս նաև այն ազդեցությունը, որ վիճելի սոցիալական խնդիրները կարող են ազդել ընտրողների մասնակցության վրա։
Օրինակ, ընտրողների մասնակցության մակարդակը 1860 թվականին, երբ ընտրություններում հաղթեց ստրկության դեմ թեկնածու Աբրահամ Լինքոլնը, ռեկորդային երկրորդն էր (81,2 տոկոս, երկրորդը միայն 1876-ին, 81,8 տոկոսով)։ Այնուամենայնիվ, կան փաստարկներ, որոնք հաստատում են այն, որ ընտրությունների կանխատեսելի արդյունքները —որտեղ մեկ ձայնը չի նկատվում, որ ի վիճակի է փոփոխություն մտցնելու — հանգեցրել են ավելի ցածր մասնակցության, ինչպես, օրինակ, Բիլ Քլինթոնի վերընտրությունը 1996 թվականին (որը ցույց տվեց ընտրողների ամենացածր մասնակցությունը Միացյալ Նահանգներում 1924 թվականից ի վեր), 2001 թվականի Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրությունները և 2005 թվականին Իսպանիայի Եվրոպական Սահմանադրության հանրաքվեն։ Այս բոլոր ընտրությունները որոշիչ արդյունքներ տվեցին ցածր մասնակցության պայմաններում։
2020 թվականի NBER թերթը, որն ուսումնասիրում էր շվեյցարական հանրաքվեների ապացույցները, պարզել է, որ ընտրողների տեղեկացվածությունը, որ ընտրությունները մոտ են լինելու, մեծացնում է մասնակցությունը[87]։ Վերահսկելով կանտոնի և քվեարկության ֆիքսված էֆեկտները, ուսումնասիրությունը պարզեց, որ « կանտոնային թերթերում փակ տեղամասերի ավելի մեծ լուսաբանումը զգալիորեն մեծացնում է ընտրողների մասնակցությունը»[87]։
Անազատության մեջ գտնվողներ
2017 թվականին Journal of Politics ամսագրում կատարված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ԱՄՆ-ում բանտարկությունը էական ազդեցություն չի ունեցել ընտրություններին մասնակցության վրա. նախկին հանցագործները բանտում գտնվելուց հետո չեն պակասել քվեարկելու հավանականությունը[88]։ Նաև Միացյալ Նահանգներում բանտարկությունը, պայմանական ազատազրկումը և քրեական հանցագործությունը զրկում են 5-6 միլիոն ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիներին ձայնի իրավունքից։ Բարեփոխումներով աստիճանաբար ավելի շատ նահանգներ թույլ են տալիս քվեարկել հանցավոր անցյալ ունեցող մարդկանց, մինչդեռ գրեթե ոչ մեկը թույլ չի տալիս ազատազրկվածներին քվեարկել։
Մասնակցության ծախսեր
2017-ին Electoral Studies-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շվեյցարական կանտոններում, որոնց ծախսերը նվազել են փոստով քվեարկության շնորհիվ, «ընտրողների մասնակցության վիճակագրորեն նշանակալի աճ՝ 1,8 տոկոս» է գրանցվել[89]։ 2016 թվականին American Journal of Political Science ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախնական գրանցումը, որը թույլ է տալիս երիտասարդ քաղաքացիներին գրանցվել նախքան քվեարկելու իրավունք ունենալը, մասնակցությունը մեծացրել է 2-ից 8 տոկոսով[90]։
2019 թվականին Social Science Quarterly- ում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վաշինգտոն նահանգում քվեարկության միջոցով փոստով համակարգի ներդրումը նույնպես հանգեցրել է մասնակցության աճի[91]։ Social Science Quarterly- ում 2019 թվականի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ առցանց ընտրողների գրանցումը մեծացրել է ընտրողների մասնակցությունը, մասնավորապես երիտասարդ ընտրողների[92]։
2020 թվականին «Քաղաքական վարքագծի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոտով ուղարկված մեկ բացիկը՝ ուղղված չգրանցված ընտրելու իրավունք ունեցողներին, գրանցման մակարդակը բարձրացրել է, իսկ մասնակցությունը՝ 0,9 տոկոսով, ինչը մեծապես ազդում է երիտասարդ, առաջին անգամ ընտրողների վրա[93]։
Քվեատուփերի առկայությունը մեծացնում է մասնակցությունը[94]։
2018 թվականին British Journal of Political Science ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կանադայի Օնտարիոյի տեղական ընտրություններում ինտերնետային քվեարկությունը միայն համեստ ազդեցություն է ունեցել ընտրողների մասնակցության վրա՝ ավելացնելով մասնակցությունը 3,5 տոկոսով։ Հետազոտության հեղինակներն ասում են, որ արդյունքները «ենթադրում են, որ ինտերնետ քվեարկությունը դժվար թե լուծի մասնակցության ցածր ճգնաժամը, և ենթադրում է, որ ծախսերի փաստարկները լիովին չեն հաշվի առնում վերջին մասնակցության անկումը»[95]։
Քվեարկության վերաբերյալ խորհրդատվություն
2017 թվականի փորձարարական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18-ից 30 տարեկան գրանցված ընտրողներին ուղարկելով ընտրողների ուղեցույց, որը պարունակում է կարևոր տեղեկություններ գալիք ընտրություններում թեկնածուների մասին (թեկնածուների հավանության ցուցակը և թեկնածուների քաղաքականության դիրքերը նախընտրական քարոզարշավում հինգ հարցերի վերաբերյալ) մեծացրել է մասնակցությունը 0,9 միավորով[96]։ Քվեարկության վերաբերյալ խորհրդատվության դիմումներն ընտրողների մասնակցությունը մեծացնում է, ինչպես նաև որոշ չափով նպաստում քվեարկության վերաբերյալ գիտելիքները բարձրացնելուն[97]։
Ընտրողների խոստումներ
2018 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Երիտասարդները, ովքեր խոստանում են քվեարկել, ավելի հավանական է, որ մասնակցեն։ Ընդհանուր առմամբ, քվեարկելու խոստումն ավելացրել է ընտրողների մասնակցությունը 3,7 կետով բոլոր սուբյեկտների շրջանում և 5,6 միավորով այն մարդկանց համար, ովքեր նախկինում երբեք չեն քվեարկել»[98]։
Եղանակ և ժամանակ
Արդյոք վատ եղանակը ազդում է ընտրողների թվի վրա։ Գոյություն ունի հետազոտություն, որը ցույց է տալիս, որ տեղումները կարող են նվազեցնել մասնակցությունը, թեև այդ էֆեկտը սովորաբար բավականին փոքր է, քանի որ ուսումնասիրությունների մեծ մասը գտնում է, որ տեղումների յուրաքանչյուր միլիմետրը նվազեցնում է մասնակցությունը 0,015-ից մինչև 0,1 տոկոսային կետով[65][99][100][101][102][103][104][105]։ Առնվազն երկու ուսումնասիրություն, սակայն, ապացույցներ չեն գտել, որ եղանակային խանգարումները նվազեցնում են մասնակցությունը[106][107]։ 2011 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «եթե անձրևը միջինում նվազեցնում է մասնակցությունը, դա չի անում մրցակցային ընտրություններում»[108]։
Որոշ հետազոտություններ ուսումնասիրել են նաև ջերմաստիճանի ազդեցությունը մասնակցության վրա, ոմանք հայտնաբերել են, որ ջերմաստիճանի բարձրացումը որոշ չափով ավելացնում է մասնակցությունը[105][109][110]։ Որոշ այլ ուսումնասիրություններ, սակայն, պարզել են, որ ջերմաստիճանը էական ազդեցություն չունի մասնակցության վրա[111][112]։
Ընտրողների մասնակցության այս եղանակային տատանումները կարող են նաև կուսակցական մասնակցության վրա ազդեցություն ունենալ. 2017 թվականին American Politics Research ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղումները մեծացրել են հանրապետականների ձայների մասնաբաժինը, քանի որ ավելի քիչ դեմոկրատ ընտրողներ են մասնակցել ընտրությանը, քան հանրապետականներ[104]։ Նիդեռլանդներում[113] և Գերմանիայում[114] կատարված ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ եղանակի հետ կապված մասնակցությունը նվազում է, որից շահում են աջերը, մինչդեռ իսպանական ուսումնասիրությունը[101] գտել է հակառակ հարաբերություն։
Տարվա եղանակը և շաբաթվա օրը (չնայած շատ երկրներ իրենց բոլոր ընտրություններն անցկացնում են նույն աշխատանքային օրը) նույնպես կարող են ազդել մասնակցության վրա։ Հանգստյան և ամառային ընտրությունների ժամանակ բնակչության մեծ մասը հանգստանում է կամ հետաքրքրված չէ քաղաքականությամբ, և ավելի ցածր մասնակցություն է ունենում։ Երբ երկրները սահմանում են ընտրությունների ֆիքսված ժամկետներ, դրանք սովորաբար լինում են շաբաթվա կեսերին գարնանը կամ աշնանը՝ առավելագույն մասնակցության համար։ Ընտրությունից ընտրություն մասնակցության տատանումները սովորաբար աննշան են։ Չափազանց հազվադեպ են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մրցունակությունը, եղանակային պայմանները և տարվա եղանակը, որ առաջացնեն մասնակցության ավելացում կամ նվազում ավելի քան հինգ տոկոսով, ինչը շատ ավելի փոքր է, քան հասարակության խմբերի միջև և շատ ավելի փոքր է, քան երկրների միջև մասնակցության տարբերությունը[112]։
Ընտանիքի սոցիալականացում
2018 թվականին American Political Science Review- ում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջերս ընտրական իրավունք ստացած ընտրողների ծնողները «2,8 տոկոսով ավելի շատ են քվեարկում»[115]։ 2018 թվականին «Քաղաքական վարքագիծ» ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տնային տնտեսությունների մեծացումը մեծացնում է ընտանիքի անդամի ընտրությանը մասնակցելու հակվածությունը[116]։
2018 թվականի PlosOne ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «կուսակցականը, ով ամուսնացած է համակուսակցականի հետ, ավելի հավանական է, որ քվեարկի։ Այս երևույթը հատկապես ընդգծված է կուսակցականների համար փակ փրայմերիզներում, ընտրություններ, որոնց մասնակցելու իրավունք չունեն գրանցված անկուսակցական ամուսինները»[117]։
Քվեարկության գաղտնիություն
Համաձայն 2018 թվականի ուսումնասիրության՝ Միացյալ Նահանգներում քվեարկության դուրս եկած խմբերը, որոնք ընդգծում են քվեարկության գաղտնիությունը քվեարկության մասին հիշեցումների հետ մեկտեղ, ավելացնում են մասնակցությունը մոտ 1 տոկոսով վերջերս գրանցված չընտրողների շրջանում[118]։
Չքվեարկելու պատճառներ
Կան փիլիսոփայական, բարոյական և գործնական պատճառներ, որոնք որոշ մարդիկ նշում են ընտրական քաղաքականության մեջ չքվեարկելու համար[119], որպես կանոն, քվեարկության խոչընդոտների պատճառով, թեև ձեռնպահ մնալու որոշ գործնական պատճառներ ավելի շատ կապված են հազվադեպ, դժվար կանխատեսելի իրավիճակների հետ, որոնք ավելի շուտ պայմանավորված են քվեարկության քաղաքականության թերություններով, որոնք չեն կարողանում արդյունավետ կերպով գրավել ընտրողների նախապատվությունները։
Նշումներ
Ծանոթագրություններ
Հղումներ
- Franklin, Mark N. "Electoral Engineering and Cross National Turnout Differences." British Journal of Political Science. 1999.
- Kanazawa, Satoshi. "A Possible Solution to the Paradox of Voter Turnout." The Journal of Politics.
- Lijphart, Arend. "Unequal Participation: Democracy's Unresolved Dilemma." American Political Science Review. vol. 91 (March 1997): 1–14. p. 12
- McDonald, Michael and Samuel Popkin. "The Myth of the Vanishing Voter." American Political Science Review. 2001.
- Niemi, Richard G. and Herbert F. Weisberg. eds. Controversies in Voting Behavior. Washington, D.C: CQ Press, 2001.
- Norris, Pippa. Elections and Voting Behaviour: New Challenges, New Perspectives. Aldershot: Ashgate, Dartmouth, 1998.
- Rose, Richard, ed. Electoral Participation: A Comparative Analysis. Beverly Hills: Sage Publications, 1980.
- Wolfinger, Raymond E. and Steven J. Rosenstone. 1980. Who Votes? New Haven, CT: Yale University Press.
- Wolfinger, R., Glass, D., Squire, P. (1990). Predictors of electoral turnout:an international comparison. Policy Studies Review, 9(3), p551–574, 24p
- Կաղապար:Cite journal
Գրականություն
- Կաղապար:Cite news
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web
- Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ 2,0 2,1 2,2 Michael McDonald and Samuel Popkin. "The Myth of the Vanishing Voter" in American Political Science Review. December 2001. p. 970.
- ↑ Franklin. "Electoral Engineering"
- ↑ Badger, Emily. "What If Everyone Voted?" The New York Times, The New York Times, 29 Oct. 2018, www.nytimes.com/2018/10/29/upshot/what-if-everyone-voted.html.P. 12-13
- ↑ Կաղապար:Cite book էջ 210
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Franklin "Electoral Participation." p. 98
- ↑ Կաղապար:Cite book p. 210
- ↑ Arend Lijphart. "Unequal Participation: Democracy's Unresolved Dilemma Կաղապար:Webarchive." American Political Science Review.
- ↑ Richard G. Niemi and Herbert F. Weisberg. Controversies in Voting Behavior p. 31
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ 14,0 14,1 14,2 Կաղապար:Cite web
- ↑ [1] 2016 House of Representatives and Senate elections
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ 18,0 18,1 Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ The Guardian Compulsory voting around the world Կաղապար:Webarchive
- ↑ Powell "Thirty Democracies." p. 12
- ↑ Mark N. Franklin. "Electoral Participation." in Controversies in Voting Behavior p. 87
- ↑ Richard S. Katz. Democracy and Elections. New York: Oxford University Press, 1997.
- ↑ Robert W. Jackman and Ross A. Miller. "Voter Turnout in the Industrial Democracies During the 1980s." in Elections and Voting Behaviour: New Challenges, New Perspectives. p. 308
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Katz p. 240
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Kimball W. Brace, Overview of Voting Equipment Usage in United States, Direct Recording Electronic (DRE) Voting Կաղապար:Webarchive, Ընտրություններին աջակցող հանձնաժողովին ուղղված հայտարարություն, 5 մայիսի, 2004թվական
- ↑ Douglas W. Jones, Human Factors in Voting Technology Կաղապար:Webarchive, Կառավարության էթիկայի մասին օրենքների խորհրդին ներկայացում 2002 թվականի սեպտեմբերի 29, Օտտավա, Կանադա։
- ↑ Katz p. 239
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Niemi and Weisberg "Introduction." Controversies in Voting Behavior. p. 25
- ↑ Կաղապար:Cite book
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Robert D. Putnam "Tuning In, Tuning Out: The Strange Disappearance of Social Capital in America." in Controversies in Voting Behavior p. 40
- ↑ Sclove p. 241
- ↑ Putnam p. 61
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Sigman, Rachel, and Staffan I. Lindberg. "Neopatrimonialism and democracy: An empirical investigation of Africa's political regimes." V-Dem Working Paper 56 (2017).
- ↑ IDEA – Regional differences Կաղապար:Webarchive
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ The mind-boggling challenge of Indonesia's election logistics Կաղապար:Webarchive, Ben Bland, Lowy Institute, 3 April 2019
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Powell "Thirty Democracies." p. 14
- ↑ Powell. p. 13
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web
- ↑ Steven J. Rosenstone and John Mark Hansen. "Solving the Puzzle of Participation in Electoral Politics." p. 73
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Niemi and Weisberg p. 30.
- ↑ Regan, Michael D. "Why Is Voter Turnout so Low in the U.S.?" PBS. PBS, 6 Nov. 2016. Web. 13 Dec. 2016. https://www.pbs.org/newshour/politics/voter-turnout-united-states.
- ↑ 60,0 60,1 Barbour, Christine, and Gerald C. Wright. KEEPING THE REPUBLIC: Power and Citizenship in American Politics. Place of Publication Not Identified: CQ, 2016. Print.
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ Satoshi Kanazawa. "A Possible Solution to the Paradox of Voter Turnout." The Journal of Politics. p. 974
- ↑ Gelman, Katz, and Teurlinckx. "The Mathematics and Statistics of Voting Power." Կաղապար:Webarchive 'Statistical Science' 2002, vol 17, no 4
- ↑ 65,0 65,1 Kanazawa p. 975
- ↑ The basic idea behind this formula was developed by Anthony Downs in An Economic Theory of Democracy. published in 1957. The formula itself was developed by William H. Riker and Peter Ordeshook and published in Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Riker and Ordeshook, 1968
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Edlin, Aaron, Andrew Gelman, and Noah Kaplan. 2007. "Voting as a Rational Choice: Why and How People Vote to Improve the Well-Being of Others." Rationality and Society.
- ↑ James H. Fowler "Altruism and Turnout," Journal of Politics 68 (3): 674–683 (August 2006)
- ↑ James H. Fowler, Kam CD "Beyond the Self: Altruism, Social Identity, and Political Participation," Journal of Politics 69 (3): 811–825 (August 2007)
- ↑ Loewen, PJ "Antipathy, Affinity, and Political Participation," Canadian Journal of Political Science (Forthcoming 2010)
- ↑ Fowler, James H. "Habitual Voting and Behavioral Turnout," Journal of Politics 68 (2): 335–344 (May 2006)
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite news
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 79,0 79,1 Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ "Who Votes: City Election Timing and Voter Composition" Zoltan L. Hajnal, Vladimir Kogan, and G. Agustin Markarian. 19 August 2021. https://www.cambridge.org/core/journals/american-political-science-review/article/abs/who-votes-city-election-timing-and-voter-composition/39CE6B9F0E906228F695248C874C0C36. Cambridge University Press.
- ↑ Lijphart. p. 12
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 87,0 87,1 Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 101,0 101,1 Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 104,0 104,1 Կաղապար:Cite journal
- ↑ 105,0 105,1 Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 112,0 112,1 G. Bingham Powell "Voter Turnout in Thirty Democracies." in Electoral Participation.
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite web