Թզարմատ գարնանային
Կաղապար:Տաքսոտուփ2Թզարմատ գարնանային կամ հրանունկ գարնանային (Կաղապար:Lang-la) խոտածածկի բույս, հրանունկազգիների ընտանիքի տեսակ։
Տարածվածություն
Ինչպես և շատ թզարմատներ, այս տեսակը ևս սիրում է աճել սառը և անցումային կլիմայական գոտում, խոնավ վայրերում։
Խոտաբույսը լայնորեն տարածված է Եվրասիայում՝ արևելյան ատլանտիդայից մինչև Արևմտյան Սիբիր։ Այս տեսակների շարքն ընդգրկում է ամբողջ Մերձավոր Արևելքը, ներառյալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները[1]։
Կենսաբանական բնութագիր

Բույսը հետաքրքիր է նրանով, որ ունի երկու տեսակի աճած բողբոջներ` արմատների վրա և տերևների ձուլակտորներում։
Թզարմատի ծաղիկների ծաղկափոշու համար արևոտ վայրերում նստում են բզեզները, մեղուները, մրջյունները (ստվերում ոչ մի պտուղ չի ձևավորվում)։
Ծաղկի բանաձևն է՝ Կաղապար:Nobr[2]:
Պտուղները բազ-մաընկուզիկ են։ Ընկուզիկները տանձաձև են, կլորավուն օվալաձև, գագաթը վերջանում է լայն, սյունիկի քիչ երկայնական, կողավոր մնացորդով։ Պտղասպին ոչ մեծ ելունդի տեսք ունի։ Մակերևույթը թմբաակոսավոր է, թավոտ։
Գունավորումը բաց դեղնավուն է, սերմնասպիի մոտ` ավելի մուգ։ Երկարությունը 2.5-3.5 մմ է, լայնությունը և հաստությունը` 2-2.5 մմ։
Թունավոր հատկություններ
Թունավոր է բույսն ամբողջությամբ։ Պարունակում է պրոտոանեմոնին։
Այլ տեսակներ
Գորտնուկազգիների ընտանիքում թունավոր հատկություններով օժտված են շատ այլ ցեղերի ներկայացուցիչներ. հողմածաղիկ - ветренница - Anemone (պրոտոանեմոնին, անեմոնին), ագռավագի - воронец - Actaea (ալկալոիդներ, սապոնիններ), ոսկեծաղիկ կամ ցինգ - калужница - Caltha (պրոտոանեմոնին, անեմոնին), եղջրագլխիկ - рогоглавник - Ceratocephalus (ռանունկուլին, ալկալոիդներ), մլակասպան – клопогон - Cimicifuga (տրիտերպենոիդներ, ալկալոիդներ), մամրիչ - ломонос - Clematis (ալկալոիդներ, սապոնիններ), ղանձլամեր - морозник - Helleborus (ալկալոիդներ, ռանունկուլին, պրոտոանեմոնին), քնախոտ - прострел («сон-трава») - Pulsatilla (պրոտոանեմոնին, ալկալոիդներ), գնձմնձուկ -василистник - Thalictrum (ալկալոիդներ, ցիանոգլիկոզիդներ), ձզկի – купальница - Trollius (ալկալոիդներ, սապոնիններ)։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Жизнь растений : в 6 т. / под ред. А. Л. Тахтаджяна. — Т. 5, ч. 2. Цветковые растения. — М.: Просвещение, 1981. — С. 82, 83, 109, 210, 211.
- Կաղապար:ИОРСР
Արտաքին հղումներ
- ↑ По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք