Թթու ապարներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Թթու ապարներ, սիլիկահողով հարուստ (SiO2՝ 63–67%) մագմատիկ ապարների տիպ։ Բացի քվարցից, թթու ապարները, որպես գլխավոր ապար կազմող միներալներ, պարունակում են նաև օրթոկլազ, պլագիոկլազներ (ալբիտ, օլիգոկլազ) և փայլարարներ։ Թթու ապարների ամենաբնորոշ ներկայացուցիչն է գրանիտը։ Ավելի սակավ են հանդիպում Թթու ապարների էֆուզիվ նմանակները՝ դացիտները, լիպարիտները, ալբիտոֆիրները և օբսիդիանները։ Թթու ապարները ունեն գործնական մեծ նշանակություն, գենետիկորեն դրանց հետ է կապված ոսկու, արծաթի, սնդիկի, ուրանի և այլ արժեքավոր հանքավայրերի առաջացումը։ Թթու ապարների ինտրուզիվ տեսակները բարձր որակի դեկորատիվ շինանյութ են։ Հայաստանում թթու ապարները տարածված են Փամբակի, Ծաղկունյաց, Բազումի և այլ լեռնաշղթաներում։ Կաղապար:Ապար-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ