Թոմաս Ֆինկե

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Գիտնական

Թոմաս Ֆինկե (Կաղապար:Lang-da, Կաղապար:ԱԾ), դանիացի մաթեմատիկոս, բժիշկ և աստղագետ։ Հիմնականում հայտնի է որպես եռանկյունաչափական երկու ֆունկցիաների՝ տանգենսի և սեկանսի անունների հեղինակ։ Փաստաթղթերում հանդիպում են նրա ազգանվան բազմաթիվ տարբերակներ՝ Fincke, Finke, Finck, Fink, իսկ իր լատինական աշխատությունները ստորագրել է Finchius կամ Finckius ազգանվամբ։

Կենսագրություն

Ծնվել է Ֆլենսբուրգ (այդ ժամանակ՝ դանիական նահանգ՝ Շլեզվիգ) քաղաքում՝ գերմանացի առևտրականի ընտանիքում։ Հոր մահից հետո մեծացրել է հորեղբայրը։ 1570-ից մինչև 1577 թվականը սովորել է տեղի լյութերական դպրոցում, ապա Ստրասբուրգում՝ մաթեմատիկա և աստղագիտություն։ 1582 թվականին նա լսել է մի շարք դասախոսություններ Հայդելբերգում, Լայպցիգուշում և Գերմանիայի այլ համալսարաններում։ 1583 թվականին կարճ ժամանակով վերադարձավ Ֆլենսբուրգ, այնուհետև մեկնեց Բազել։ Աշխատել է Բազելի համալսարանում, ապա Կոպենհագենի (ավելի քան 60 տարի) համալսարանում, որտեղ տարբեր ժամանակ ղեկավարել է բժշկության, մաթեմատիկայի և հռետորության ամբիոնը։

Geometriae rotundi libri XIIII, 1583

Բացի աստղագիտական աշխատանքներից, նա մանրամասն ուսումնասիրել և գրել է աշխատություն շրջանագծի և գնդի վերաբերյալ, որը նա անվանել է «Շրջանի երկրաչափություն» (Կաղապար:Lang-lat, Բազել, 1583 թվական)։ Այս գրքում, բացի տանգենսի և սեկանսի անվանումներից, Ֆինկեն առաջարկեց գեոդեզիական խնդրի բնօրինակ լուծումը. գտնել եռանկյան անկյունները, եթե հայտնի է դրանց գումարը՝ α+β և հանդիպակած կողմերի հարաբերակցությունը՝ a:b: Խնդրի լուծման համար Ֆինկեն օգտագործել է Ռեգիոմոնտանի բանաձևը[1]։ Ֆինկեի գիրքը մեծ ազդեցություն ունեցավ Նեփյերի, Կլավիուսի և Պիտիսկուսի վրա։

Ֆինկեի դուստրը՝ Դորոտեյան, ամուսնացել է հայտնի դանիացի բնագետ Օլե Ուորմայի հետ։

Ֆլենսբուրգում գիտնականի պատվին փողոց է անվանվել (Thomas-Fincke-Straße):

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ