Ժորդանյան կոր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ժորդանյան կոր, հարթության կետերի բազմություն, որոնց կոորդինատները որոշվում են x=φ(t),y=ψ(t) հավասարումներով, ուր φ և ψ-ն որևէ [a,b] հատվածում փոփոխվող t արգումենտի անընդհատ ֆունկցիաներ են։ Այլ կերպ՝ Ժորդանյան կորը [a,b] հատվածի անընդհատ պատկերն Է։ Սա «անընդհատ կոր» հասկացության մաթեմատիկորեն խիստ սահմանումներից է։

Սակայն կորի սովորական պատկերացման հետ Ժորդանյան կորը կարող է ոչ մի ընդհանրություն չունենալ, օրինակ, այն կարող է անցնել որևէ քառակուսու բոլոր կետերով։ Եթե Ժորդանյան կորի t պարամետրի տարբեր արժեքներին համապատասխանող կետերը տարբեր են, այսինքն՝ այն չունի բազմապատիկ կետեր, ապա Ժորդանյան կոր կոչվում է պարզ աղեղ։ Վերջինս հատվածի հոմեոմորֆ պատկերն է։

Եթե Ժորդանյան կորի t=a և t=b արժեքներին համապատասխանող կետերը համընկնում են, իսկ մյուսները տարբեր են իրարից և (φ(a),ψ(b)) կետից, ապա Ժորդանյան կորը կոչվում է պ ա ր զ փակ կ ո ն տ ու ր։ Այս տիպի Ժորդանյան կորը շրջագծի հոմեոմորֆ պատկերն է։ Ֆրանսիացի մաթեմատիկոս Մ. է. Կ. Ժորդանը, որի անունով էլ կոչվում է Ժորդանյան կոր, 1882-ին ապացուցել է, որ յուրաքանչյուր պարզ փակ կոնտուր հարթությունը բաժանում է երկու տիրույթի, որոնցից մեկը այդ կորի նկատմամբ համարվում է ներքին, իսկ մյուսը՝ արտաքին (Ժորդանի թեորեմ

Կաղապար:ՀՍՀ