Իժևսկիե միներալնիե վոդի

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Նշանակալիություն Կաղապար:Թարմացնել «Իժևսկիե միներալնիե վոդի», «Իժմինվոդի» (Կաղապար:Lang-ru, Իժևսկի հանքային ջրեր) բալնեոլոգիական առողջարան Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում, Կամա գետի աջ ափին, Կազանից 300 կմ հեռավորության վրա։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 20 °C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -14 °C), տարեկան տեղումները՝ մոտ 450 մմ։ Գործում են առողջարաններ և ջրացեխաբուժարան։ Բուժամիջոցներն են՝ 12 հորատանցքի հանքային ջուրը, որի բաղադրությունն է՝

M4,7=SO4x62Cl38Ca39(Na+Ca)38Mg33T7,30CPh7,4

(օգտագործվում է խմելու և տարաների լցման համար), և Վարզիյատչի առողջարանի տորֆային ցեխը։ Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։

Արտաքին հղումներ

Կաղապար:Ռուսաստան-անավարտ Կաղապար:ՀՍՀ