Ինբրիդինգ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ինբրիդինգ, (անգլ. inbreeding, < in – ներս և breeding – բուծել), օրգանիզմների մեկ պոպուլյացիայի սահմաններում ազգակցական ձևերի տրամախաչում։ Բուսաբուծության մեջ հայտնի է ինցուխտ (գերմ. Inzucht) անունով։ Բնության մեջ ինբրիդինգի առավել ակնառու ձևն ինքնափոշոտումն է։ Ինբրիդինգը մեծացնում է հոմոզիգոտությունը և նվազեցնում հետերոզիգոտությունը։ Եթե միևնույն անհատը հանդես է գալիս որպես և" հայր, և՝ մայր (ինքնափոշոտվող բույսեր, անողնաշարավորներ ևն), ապա ինբրիդինգի առաջին սերնդում ըստ մեկ գենի (Aa) հետերոզիգոտն ունի գենոտիպերի 1AA:2Aa:1aa կամ 1:1 հարաբերակցություն, երկրորդ սերնդում դրանց քանակը կազմում է 1/4, երրորդում՝ 1/8, n–ում՝ (1/2)n մասը։ Ի վերջո, պոպուլյացիա կազմող անհատները ունենում են AA կամ aa գենոտիպը, որով էլ պայմանավորված է ինբրիդինգի օգտակարությունը և վնասակարությունը։ Հոմոզիգոտության աստիճանը որոշելու համար օգտվում են ինբրիդինգի գործակցից (F), որի մեծությունը կախված է ծնողների ազգակցական մոտիկության աստիճանից։ Ըստ Ռայտի, X կենդանու ինբրիդինգի գործակիցն է՝ Կաղապար:EF որտեղ n–ը տոհմագրության մայրական, իսկ m-ը հայրական կողմում հանդիպող ընդհանուր նախնու զբաղեցրած շարքն է, իսկ Fa-ն ընդհանուր նախնու ինբրիդինգի գործակիցն է՝ արտահայտված միավորի տասնորդական մասերով։ Ինքնափոշոտվող բույսերի մոտ ինբրիդինգը բնական երևույթ է։ Տևական ինբրիդինգի դեպքում բուսական և կենդանական օրգանիզմները ենթարկվում են ռեցեսիվ զեների ազդեցության, նկատվում են այլասերումներ, կենսունակության և մթերատվության նվազում և անկում։ Դրա հետ մեկտեղ, ռեցեսիվ գեների քանակը սերունդների մոտ կարող է պակասել և հասնել նվազագույնի, իսկ պոպուլյացիան ազատվում է ռեցեսիվ գեների վնասակար հետևանքներից։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ