Լիճք (հանքային ջուր)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք Լիճք, ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիում-կալցիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտ։ Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում, հարստանում է փոխակերպային ածխաթթվական գազով։ Երկրի մակերևույթ է դուրս գալիս հորատանցքերով։ Հանքայնացումը 5, 1 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 5 գ/լ, շահագործման պաշարները՝ 2713 մ³/օր։

Քիմիական կազմ

Լիճք հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․5 M 5.1 HCO356C144(Na+K)56Mg22Ca22 T15°C

Պարունակում է նաև Fe, Mn, I, Br, F և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ

Ջրաբուժական հատկություններով նման է «Եսենտուկի» № 4 (ՌԴ), «Հանքավան» և «Սևան» հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային քրոնիկական, միզուղիների և այլ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների դեպքերում։

Կաղապար:ՀԲ


Կաղապար:Food-stub