Լոբազգիներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տաքսոտուփ2 Լոբազգիներ կամ թիթեռնածաղիկներ (Կաղապար:Lang-la, կամ Կաղապար:Lang-la2, կամ Կաղապար:Lang-la2), երկշաքիլավորների ընտանիքի բույսեր։

Լոբի սովորական (Phaseolus vulgaris)

Ընդհանուր բնութագիր

Ծաղկավոր բույսերի ամենամեծ ընտանիքներից մեկն է։ Ըստ պեղածո ծաղկափոշու և ցողունների՝ ընտանիքի ծագումը տեղի է ունեցել վերին կավճի և պալեոցենի սահմանագխին (65մլն տարի առաջ)Կաղապար:Sfn։

Այս ընտանիքի որոշ բույսեր կարևոր սննդամթերք են։

Ընտանիքի խոտբույսային ներկայացուցիչները, որոնք ի վիճակի են ֆիքսել մթնոլորտային ազոտ, հողի ռեկուլտիվացիայի համար օգտագործվող հիմնական բույսերն են։ Նրանք առանձնահատուկ դեր են խաղում կենսոլորտային ազոտի ցիկլի մեջԿաղապար:Sfn։

Կենսաբանական նկարագրություն

Լոբազգիների ընտանիքի բույսերի մեջ կան ծառեր, թփեր և կիսաթփեր, խոտաբույսեր, որթատունկեր (ինչպես թփային, այնպես էլ խոտաբույսային)։

Տերևները հերթադիր են, սովորաբար բարդ ու տերևակիցներով, ավելի քիչ՝ առանձին տերևներով։

Ծաղկաբույլը՝ աղկույզ, ավելի հազվադեպ՝ հուրան կամ կիսահովանոցներ։

Ծաղիկները հաճախ միջատներով փոշոտվող են, երկսեռԿաղապար:Sfn, հնգամաս ծաղկաբաժակով, որպես կանոն, երկկողմանի համաչափ։ Սովորական լոբազգիների վերին մեծ ծաղկաթերթը կոչվում է դրոշ (առագաստ), կողմնակի ծաղկաթերթերը՝ թևեր (թիակներ), իսկ երկու միաձուլված թերթիկները՝ ստորին մասերը, կոչվում են նավ։ Առէջները սովորաբար տասն են, միաձուլված առէջային թելեր կամ ազատ

Ծաղկի բանաձևը.

Կաղապար:NobrԿաղապար:Sfn
Կաղապար:NobrԿաղապար:Sfn

կամ

Կաղապար:NobrԿաղապար:Sfn

Կաղապար:-Կարևոր տարբերակիչ առանձնահատկությունը չոր, սովորաբար բազմասերմ, երկու մասերով բացվող միաբույն պտուղն է, որում շարքով տեղակայված են սերմերը, և որը կոչվում է ունդ։ Ունդը երբեմն բաժանվում է միասերմ հատվածների, իսկ հազվադեպ այն պարունակում է մեկ սերմ և այդ դեպքում մեծ մասամբ չի բացվում։ Սերմերը սովորաբար առանց էնդոսպերմի են և մեծ շաքիլներով։

Տաքսոնոմիա

1985 թվականից լոբազգիների ընտանիքի համակարգման ուսումնասիրությանը նվիրված է Լոբազգիների վերաբերյալ տվյալների բազայի և ինֆորմացիոն ծառայության ստեղծման միջազգային ծրագիրը (Legume Database և Information Service, ILDIS), որը տեղակայված է Ռեդինգ քաղաքում (Մեծ Բրիտանիա

Ըստ The Plant List կայքի՝ լոբազգիների ընտանիքն ընդգրկում է 24505 տեսակ, որոնք խմբավորվում են 946 ցեղերում[1]։ Մեծ ընտանիքը սովորաբար բաժանվում է երեք ենթաընտանիքների՝ ցեզալպինազգիններ (Caesalpinioideae), միմոզազգիներ (Mimosoideae) և թիթեռնածաղկավորներ (Papilionoideae)Կաղապար:Sfn: Դրանք իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի.

Ցիզալպինազգիներ (Caesalpinioideae) Միմոզազգիներ (Mimosoideae) Թիթեռնածաղկավորներ (Papilionoideae)
  • Caesalpinieae
  • Cassieae
    • Cassiinae
    • Dialiinae
    • Duparquetiinae
  • Cercideae
  • Detarieae
  • Abreae
  • Amorpheae
  • Bossiaeeae
  • Brongniartieae
  • Cicereae
  • Crotalarieae
  • Dalbergieae
  • Desmodieae
    • Desmodiinae
    • Lespedezinae
  • Dipterygeae
  • Euchresteae
  • Fabeae — Լոբազգիներ
  • Galegeae
    • Astragalinae
    • Galeginae
    • Glycyrrhizinae
  • Genisteae
  • Hedysareae
  • Hypocalypteae
  • Indigofereae
  • Loteae
  • Millettieae
  • Mirbelieae
  • Phaseoleae
    • Cajaninae
    • Clitoriinae
    • Diocleinae
    • Glycininae
    • Kennediinae
    • Ophrestiinae
    • Phaseolinae
  • Podalyrieae
  • Psoraleeae
  • Robinieae
  • Sesbanieae
  • Sophoreae
  • Swartzieae
  • Thermopsideae
  • Trifolieae
  • Acacieae
  • Ingeae
  • Mimoseae

Նշանակություն և կիրառում

Լոբազգիների սերմեր. ոլոռ (կանաչ), սիսեռ (բաց բեժագույն, կլոր), լոբի (սպիտակ, մանուշակագույն, սև), ոսպ (նարնջագույն և բաց բեժագույն, հարթ)

Մի շարք լոբազգիներ վաղուց մշակվում են որպես սննդի բույսեր և լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, մյուսները հայտնի են որպես դեկորատիվ կամ կերային բույսեր, մի մասը` փայտի արժեքավոր տեսակների աղբյուր։ Այգեգործության ոլորտում գնահատվում են անուշահոտ ոլոռը, լյուպինը, ռոբինիան, կարագանան, վիստերիան և շատ ուրիշներԿաղապար:Sfn։

Լոբազգիները մեծացնում են հողի բերրիությունը, որովհետև նրանց արմատներում բնակվում են խլամանրէները և կլանում մթնոլորտային ազոտը։ Դաշտերում լոբազգիները երբեմն օգտագործվում են որպես կանաչ պարարտանյութ։

Բազմաթիվ տեսակներ մեղրատու բույսեր են (մեղվաբույծները հատկապես գնահատում են ակացիան, երեքնուկը, առվույտը և այլն)Կաղապար:Sfn։

Լոբազգիների ընտանիքի որոշ ներկայացուցիչներ՝

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:Արտաքին հղումներ