Լոուրենսիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Լոուրենսիում

Լոուրենսիում, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր է, որի նշանն է Lr: Ակտենիդ է, ատոմային թիվը՝ 103։

Ստացվել է արհեստականորեն և կայուն իզոտոպներ չունի։ № 103 տարրը սինթեզելու առաջին փորձերն արել են ամերիկացի գիտնականները Ա. Գիորսոյի ղեկավարությամբ (1961), որոնք էլ տարրն անվանել են Լոուրենսիում, ի պատիվ ամերիկացի ֆիզիկոս Է. Լոարենսի։ Սակայն նրանց փորձերի արդյունքները հետագայում չհաստատվեցին, դրա համար էլ Լոուրենսիում անվանումը վիճելի է (պարբերական համակարգում վերցված է փակագծերի մեջ)։ 1965-ին սովետական գիտնականներն ստացան 256Lr իզոտոպը՝ ամերիցիում 243Am իզոտոպն 180–ի արագացված իոններով ճառագայթելիս (Դուբնա)։ Հաստատված է, որ 256Lr-իi միջուկներն արձակում են α մասնիկներ և նրա T12=35 վրկ։ 1969-ին Դուբնայում առաջին անգամ ստացվեց նաև 255Lr իզոտոպը։ Ամերիկացի գիտնականները 1971-ին ստացան 257260 զանգվածի թվերով իզոտոպներ, որոնցից ամենակայունը 260Lr է (T12=3 ր)։ Լոուրենսիումի բոլոր իզոտոպներն ստացվել են չափազանց քիչ քանակներով և վատ են ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ քիմիական հատկություններով պետք է նման լինի ծանր ակտինիդներին, իսկ օքսիդացման բնորոշ թիվը՝ +3:

Տես նաև

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Քիմիա-անավարտ