Լոռի (հանքային ջուր)
Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տեղեկաքարտ Խմիչք Լոռի, ածխաթթվական, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Լոռու մարզի Գուգարք գյուղի մոտ։ Առաջանում է լայնակի գոգածալքային տեկտոնական իջվածքում՝ բազալտային անդեզիտների ստվարաշերտում։ Հանքայնացումը 3, 6-4, 8 գ/լ է, CՕ2-ի պարունակությունը՝ 1, 6 գ/լ, շահագործման պաշարները՝ ավելի քան 2 հզ․ մ³/օր։
Քիմիական կազմ
Լոռի հանքային ջրի քիմիական կազմն է՝
CO21․6 M 4.8 T15.4 °C
Պարունակում է նաև Fe, Mn, B, F, Br և այլ միկրոտարրեր։
Ջրաբուժական հատկություններ
Լոռի հանքային ջուրը՝ որպես բուժից հանքային ջուր, լայնորեն կիրառվում է «Վանաձոր Արմենիա» առողջարան (www.vanadzorarmenia.am) բուժական պրոցեդուրաներում։ Օգտագործվում է լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, աղեստամոքսային, նյարդային և այլ հիվանդությունների բուժման ժամանակ։ «Վանաձոր Արմենիա» առողջարանում Լոռի բուժական հանքային ջրի հիմքով գործում են հիդրոմերսող վաննաներ, ցնցուղ "Շարկո", փակ լողավազան։ Լոռի հանքային ջրի առավելապես բուժիչ հատկությունները դրսևորվում են առողջարանի մի շարք այլ բուժական պրոցեդուրաների հետ համադրության մեջ, ինչպիսիք են ցեխաբուժությունը և ֆիզիոթերապիան։
Ջրաբուժական հատկություններով նման է Պյատիգորսկի (ՌԴ) «Տաք Նարզան» հանքային ջրին։
Շշալցում
Շշալցվում է Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների գործարանում։