Լուծույթի տիտր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Տիտր, քիմիայում, լուծույթի կոնցենտորացիտսյի արտահայտման եղանակներից, որը հիմնական կիրառվում է անալիտիկ քիմիայում։ Նշանակվում է լատիներեն մեծատառ T (տե)։ Չափվում է գր/մլ (գր/սմ³).

Տարբերում են տիտրեր ըստ լուծված նյութի և որոշվող նյութի (պայմանական տիտր)։

Ըստ լուծված նյութի տիտրը կամ ուղղակի տիտրը լուծված նյութի (գրամներով) ծավալն է, որը պարունակում է մեկ միլիլիտր (սմ³) լուծույթում։

Հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձի՝

T=mV,

որտեղ

T - լուծույթի տիտրն է (գր/մլ-ով),
m - լուծված նյութի ծավալն է (գրամներով),
V - լուծույթի ծավալն է (մլ-ով)։

Ըստ որոշվող նյութի տիտրը կամ պայմանական տիտրը որևէ նյութի ծավալն է (գրամներով), որը ռեակցիայի մեջ է մտնում տվյալ լուծույթի մեկ միլիլիտրի հետ։ Այլ կերպ ասած՝ որոշվող նյութի ծավալն է՝ տիտրված լուծույթի մեկ միլիլիտրով։

Հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձի՝

TA/B=mBVA,

որտեղ

TA/B - A նյութի լուծույթի տիտրն է B նյութի հանդեպ (գր/մլ-ով),
mB - B նյութի ծավալն է, որը փոխազդում է տվյալ լուծույթի հետ (գր-ով),
VA - A նյութի լուծույթի ծավալն է (մլ-ով)։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ