Լուսնաքար (միներալ)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Լուսնաքար, միներալ, կալիումական դաշտային սպաթի (ադուլյարի), երբեմն պլագիոկլսպի (ալբիտի կամ օլիգոկլազի) կիսաթափանցիկ տեսակը։ Լուսանաքարը նատրիումի, կալիումի, ալյումինի, սիլիկատ է ((Na,K)AlSi3O8) դաշտային սպաթների խմբից, որն ունի մարգարտափայլ տեսք և ցուցաբերում է օպալեսցենտ փայլ։ Այլընտրանքային անունը հեկատոլիտ է։

Շողում է Լուսնի լույսը հիշեցնող երկնակապտավուն գույնով։ Անունը ծագում է տեսողական էֆեկտից, փայլից, կամ գունային խաղից, որը բյուրեղի միկրոստրուկտուրայում լույսի դիֆրակցիայի արդյունք է։ Միկրոստրուկտուրան բաղկացած է կանոնավոր դասավորված տարբեր ալկալիական դաշտային սպաթների (օրթոկլազ, նատրիումով հարուստ պլագիոկլազ) շերտերից։

Պատմություն

Լուսնաքարն օգտագործվել է ոսկերչության մեջ հազարամյակների ընթացքում, այդ թվում նաև հին քաղաքակրթություններում։ Հռոմեացիները հիանում էին լուսնաքարով, քանի որ համարում էին, որ այն Լուսնի լույսի քարացած ճառագայթներն են[1]։ Եվ հռոմեացիները, և հույները լուսնաքարը կապում էին իրենց լուսնային աստվածների հետ։ Պատմության ավելի ուշ ժամանակաշրջաններում լուսնաքարը դարձավ հանրահայտ մոդեռնի ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի ոսկերիչ Ռենե Լալիկը և շատ ուրիշներ ստեղծեցին մեծ քանակությամբ զարդեր լուսնաքարի գործածությամբ[2]։

Հանքավայրեր

Հանդիպում է հազվադեպ՝ պեգմատիտներում կամ ալպյան տիպի երակներում։ Կիրառվում է որպես կիսաթանկարժեք քար։ Լուսնաքարի հանքավայրեր կան Հայաստանում (հիմնականում Սևանա լճի տարածքում), Ավստրալիայում, Ավստրիայի Ալպերում, Մեքսիկայում, Մադագասկարում, Մյանմայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Շրի Լանկայում[3] և ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Փայլաքարեր

  1. "Moonstone" American Gem Trade Association. Retrieved 21 January 2011.
  2. "Moonstone" International Colored Gemstone Association. Retrieved 26 April 2012.
  3. "Moonstone" Encyclopædia Britannica, 2011. Web. 20 Jan. 2011.