Լսողության շեմ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Լսողության շեմ, ձայնի ճնշման այն նվազագույն մեծությունը, որի դեպքում մարդու ականջը դեռես կարող է ընկալել տվյալ հաճախականության ձայնը։ Լսողության շեմի մեծությունն ընդունված է արտահայտել դեցիբելով (դբ), իբրև ձայնի ճնշման զրոյական մակարդակ ընդունելով 2105 ն/մ² արժեքը (հարթ ձայնային ալիքի 1 կհց հաճախականության դեպքում)։

Լսողության շեմը կախված է ձայնի հաճախականությունից։ Աղմուկի և ձայնային այլ գրգռիչների ազդեցությամբ տվյալ ձայնի համար լսողության շեմը բարձրանում է, խանգարող ազդակի ներգործությունը վերացնելուց հետո էլ այն դեռես որոշ ժամանակ պահպանվում է և ապա նոր վերադառնում սկզբնական մակարդակին։ Տարբեր մարդկանց, ինչպես նաև տարբեր ժամանակ միևնույն մարդկանց լսողության շեմը կարող է տարբեր լինել՝ կախված տարիքից, ֆիզիոլոգիական վիճակից, մարզվածությունից։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ


Կաղապար:Անավարտ