Խառն արտադրյալ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Խառն արտադրյալ, երեք վեկտորների, առաջինի և երկրորդի վեկտորական արտադրյալի և երրորդի սկալյար արտադրյալը։ a,b,c վեկտորների խառն արտադրյալը նշանակվում է abc։ Խառն արտադրյալը հավասար է a,b,c վեկտորների վրա կառուցված զուգահեռանիստի ծավալին՝ վերցրած դրական նշանով, եթե a,b,c եռյակը կողմնորոշված է ինչպես կոորդինատական միավոր վեկտորները, և բացասական նշանով՝ հակառակ դեպքում։ Խառն արտադրյալը հավասար է զրոյի միմիայն այն դեպքում, երբ երեք վեկտորներն էլ զուգահեռ են միևնույն հարթությանը։ Խառն արտադրյալը հավասար է վեկտորների կոորդինատներից կազմված երրորդ կարգի որոշիչին՝

(𝐚,𝐛,𝐜)=|axayazbxbybzcxcycz|.

Խառն արտադրյալը կախված է արտադրիչների կարգից.

(𝐚,𝐛,𝐜)=(𝐛,𝐜,𝐚)=(𝐜,𝐚,𝐛)=(𝐛,𝐚,𝐜)=(𝐜,𝐛,𝐚)=(𝐚,𝐜,𝐛);

Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Մաթեմատիկա-անավարտ