Խոլեսթերին

testwiki-ից
Jump to navigation Jump to search
նմուշ

Խոլեսթերին (հուն.՝ χαλη - լեղի և սթերին), C27H46O, ստերինների խմբի օրգանական միացություն։

Առաջին անգամ անջատել են Լեղային քարերից։ Անգույն բյուրեղներ են, ջրում անլուծելի, լավ լուծվում են օրգանական լուծիչներում։ Սինթեզվում է կենդանի օրգանիզմում, մասնակցում սեռական, մակերիկամների հորմոնների, լեղաթթուների, D խմբի վիտամինների կենսասինթեզին, ինչպես նաև թաղանթային թափանցելիության պրոցեսների կարգավորմանը։

Մարդու օրգանիզմում խոլեսթերինի քանակությունը նորմայում 150 - 200 մգ% է, այն նկատելիորեն կարող է աճել 30 - 60 տարեկանում (հատկապես ճարպային դիետայի դեպքում)։ Սթերինային փոխանակության խանգարումը կարող է հասցնել խոլեսթերինային քարերի առաջացման, լեղածորանների խցանման և նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը։ Խոլեսթերինով հարուստ են ուղեղի, լյարդի, մակերիկամների հյուսվածքները։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ