Ծանրության ուժ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։ Ըստ սահմանման՝ ծանրության ուժը, մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի (որոնք առաջանում է օրապտույտի շնորհիվ) գումարն է[1][2]։

Կաղապար:Math ծանրության ուժը գումարվում է մոլորակի գրավիտացիոն ձգողությունից Կաղապար:Math և իներցիայի կենտրոնախույզ ուժից Կաղապար:Math.

Մնացած ուժերը, օրինակ Լուսնի և Արեգակի ձգողությունը իրենց փոքրության պատճառով հաշվի չեն առնում կամ ուսումնասիրում են առանձին, որպես Երկրի գրավիտացիոն դաշտի ժամանակավոր փոփոխությունԿաղապար:Sfn[3]Կաղապար:Sfn։

Ծանրության ուժը բոլոր մարմիններին, անկախ նրանց զանգվածից, միևնույն արագացումն է հաղորդումԿաղապար:Sfn և հանդիսանում է կոնսերվատիվ ուժԿաղապար:Sfn։

P ծանրության ուժը, որն ազդում է m զանգվածով նյութական կետի վրա, հաշվում են հետևյալ բանաձևովԿաղապար:SfnP=mg, որտեղ g - մարրմնին հաղորդված արագացումն է ուժի կողմից և կոչվում է ազատ անկման արագացում[4]։

Համասեռ մարմնի վրա ազդող ծանրության ուժը ազդում է մարմնի զանգվածների կենտրոնի վրաԿաղապար:Sfn։

Երկրի մակերևույթի նկատմանբ շարժվող մարմնի վրա ազդում է նաև Կորիոլիսի ուժըԿաղապար:SfnԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

Պատմություն

Արիստոտելը բացատրել է ծանրության ուժը ծանր ֆիզիկական տարերքների, դեպի Երկրի ներսում գտնվող աշխարհի կենտրոն, շարժմամբ (հող,ջուր) և ինչքան մոտ է կենտրոնին, այնքան մեծ է մոտեցման արագությունը[5]։

Արքիմեդը պարզաբանում էր զուգահեռագծի, եռանկյան, սեղանի և պարաբոլական սեգմենտի ծանրության կենտրոնների խնդիրը։ Լողացող մարմինների մասին աշխատությունում Արքիմեդը ապացուցեց հիդրոստատիկայի օրենքը, որը կրեց իր անունը։

Գալիլեյը փորձնական ճանապարհով ուսումնասիրեց մարմինների անկման արագացումը, ճոճանակների տատանումների պարբերությունը և համոզվեց, որ դրանք կախված չեն մարմնի զանգվածից։

Երկիր

Երկրի ձևը տարբերվում է գնդից և մոտ է մի քիչ տափակ էլիպսոիդի (գեոիդ)։ Այդ դեպում m զանգվածով մարմնի վրա ազդող ծանրության ուժը հաշվարկվում է ավելի բարդ արտահայտությամբ, քան առաջ։

F=GmMdMR2RR.

Որտեղ՝ dM — Երկրի զանգվածի տարրն է, R=rr, հաշվարկի կետի շառավիղ-վեկտորն է , իսկ r и r՝ Երկրի կենտրոնի շառավիղ-վեկտորն է։

Իներցիայի կենտրոնախույս ուժի վեկտորական արտահայըությունը՝

Q=mω2R0,

որտեղ R0 — պտտման առանցքին ուղղահայաց և նրանից տվյալ նյութական կետին տարված վեկտորն է։

ԾանրությանP ուժը առաջվա նման հավասար է F և Q ուժերի գումարին․

P=F+Q.
P=9,780318(1+0,005302sinφ0,000006sin22φ)m0,000003086Hm.[4]

Ծանրության ուժը այլ մոլորակների վրա

Մի քանի տիեզերական մարմինների[6] մակերևույթների վրա ծանրության ուժերը Երկրի մակերևույթին ծանրության ուժը ընդունել 1[7]։
Երկիր 1,00 Արեգակ 27,85
Լուսին 0,165 Մերկուրի 0,375—0,381
Վեներա 0,906 Մարս 0,394
Յուպիտեր 2,442 Սատուրն 1,065
Ուրան 0,903 Նեպտուն 1,131

Տես նաև

  • Կշիռ
  • Ազատ անկման արագացում

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:ՀՍՀ

  1. Կաղապար:Ռուսերեն գիրք
  2. Կաղապար:Ռուսերեն գիրք
  3. Максимальное изменение силы тяжести, обусловленное притяжением Луны, составляет примерно 0,25*105 м/с2, Солнца 0,1*105 м/с2
  4. 4,0 4,1 Կաղապար:Ռուսերեն գիրք
  5. Зубов В. П. Физические идеи древности // отв. ред. Григорьян А. Т., Полак Л. С. Очерки развития основных физических идей. — М., АН СССР, 1959. — С. 38, 54-55;
  6. У газовых гигантов «поверхность» понимается как область высот в атмосфере, где давление равно атмосферному давлению на Земле на уровне моря (Կաղապար:Nobr).
  7. Данные взяты из статьи Википедии Ускорение свободного падения