Կալիումի օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Կալիումի օքսիդ (K2O), կալիումի և թթվածնի իոնային միացություն, որն ունի հիմնային բնույթ։ Կալիումի ամենապարզ օքսիդն է, որը դեղինավուն երանգ ունեցող պինդ նյութ է։ Ռեակտիվ միացություն է և հազվադեպ է հանդիպում։ Որոշ արդյունաբերական նյութեր, ինչպիսիք են պարարտանյութերը և ցեմենտները, գնահատվում են՝ ելնենով այն հանգամանքից թե դրանում K2O-ի տոկոսային բաղադրությունը որքան է կազմում։

Արտադրություն

Կալիումի օքսիդն առաջանում է թթվածնի և կալիումի փոխազդեցությունից, այս ռեակցիայի արդյունքում առաջացնում է կալիումի պերօքսիդ՝ K2O2: Հետագայում պերօքսիդի մշակումը կալիումով առաջացնում է օքսիդ[1]

KA2OA2+2K2KA2O

Որպես այլընտրանքային և առավել կիրառելի սինթեզի եղանակ է՝ մետաղական կալիումով կալիումի նիտրատի տաքացումը, որի արդյունքում սինթեզվում է K2O-ն։

2KNOA3+10K6KA2O+NA2

Սինթոզի մեկ այլ եղանակ է համարվում կալիումի պերօքսիդի տաքացումը 500 °C ջերմաստիճանում, որն էլ քայքայվում է այդ ջերմաստիճանում՝ առաջացնելով մաքուր կալիումի օքսիդ և թթվածին։

2KA2OA22KA2O+OA2

Կալիումի հիդրօքսիդը չի կարող հետագայում դեհիդրատացվել և վերածվել օքսիդի, սակայն այն կարող է փոխազդել հալված կալիումի հետ, որպես կողմնակի արտադրանք անջատելով ջրածին։

2KOH+2K2KA2O+HA2

Հատկություններ և ռեակցիաներ

K2O-ն ունի հակաֆտորիտ բյուրեղյա վանդակ։ Այստեղ անիոնների և կատիոնների դիրքերը հակադարձված են CaF2-ում իրենց դիրքերի համեմատ՝ կալիումի իոնները կոորդինացված են 4 օքսիդի իոնների, իսկ օքսիդի իոնները՝ 8 կալիումի հետ[2][3]։ K2O-ը հիմնական օքսիդ է և խիստ ակտիվ փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով կալիումի հիդրօքսիդ։ Այն քաղցրահամ է և կարող է անգամ մթնոլորտից ջուր կլանելու հետևանքով առաջացնել այս բուռն ռեակցիան։

Տերմինի օգտագործումը արդյունաբերության մեջ

Քիմիական K2O բանաձևը (կամ պարզապես «K») օգտագործվում է մի քանի արդյունաբերական համատեքստերում. N-P-K `պարարտանյութերի համար, ցեմենտի և ապակեգործության ֆորմուլաներում։ Հաճախ կալիումի օքսիդը անմիջականորեն չի օգտագործվում այս արտադրատեսակների մեջ, սակայն կալիումի քանակությունը տրվում է K2O համարժեքի ձևով որն օգտագործվել է ցանկացած տեսակի պոտաշի համար,, օրինակ՝ կալիումի կարբոնատի։ Օրինակ, կալիումի օքսիդում կալիում ըստ քաշի կազմում է մոտ 83%, մինչդեռ կալիումի քլորիդում կազմում է ընդամենը 52%։ Հավասար քանակություն դեպքում կալիումի քլորիդն ի տարբերություն կալիումի օքսիդի ապահովում է ավելի քիչ քանակով կալիում։ Այսպիսով, եթե պարարտանյութը պարունակում է ըստ քաշի 30% կալիումի քլորիդ, ապա կալիումի ցուցանիշը, հիմնված կալիումի օքսիդի վրա, կլինի ընդամենը 18,8%։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Holleman, A. F.; Wiberg, E. "Inorganic Chemistry" Academic Press: San Diego, 2001. Կաղապար:ISBN.
  2. Կաղապար:Cite journal
  3. Wells, A.F. (1984) Structural Inorganic Chemistry, Oxford: Clarendon Press. Կաղապար:ISBN