Կարիճ X-1

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ աստղ

Կարիճ X-1 (Կաղապար:Lang-en), Կարիճ համաստեղության աստղ, ռենտգենյան ճառագայթման աղբյուր, որը գտնվում է Երկրից մոտ 9000 լուսային տարի հեռավորության վրա։ Կարիճ X-1 աստղը, Արեգակից հետո, ռենտգենյան ճառագայթման ամենաուժեղ աղբյուրն է, որն երևում է Երկրից[1]։ Նրա հզորությունը ռենտգենյան տիրույթում հավասար է 2.3×1031 Վտ կամ այն մոտավորապես 60 000 անգամ գերազանցում է Արեգակի ընդհանուր լուսավորությանը (L2/L1)[2]: Ռենտգենյան ճառագայթների փնջերը օրըստօրե Կաղապար:Comment և ճառագում են Կարիճ համաստեղության V818 աստղի տեսանելի լույսի նույն կետից, որի տեսանելի աստղային մեծությունը տատանվում է 12m — 13m[3]:

Բացահայտում և ուսումնասիրություն

1962 թվականին Կարիճի համաստեղությունում գրանցվել է տիեզերական առաջին ռենտգենյան աղբյուրը, որը կոչվել է Կարիճ X-1։ Դրա ռենտգենյան ճառագայթումը 10000 անգամ հզոր է եղել օպտիկականից, մինչդեռ սովորական աղբյուրներում այն շատ ավելի թույլ է[4]։

Կարիճ X-1-ը հայտնագործել է Ռիկարդո Ջակոնին, ով Կարիճ X-1-ի և այլ հայտնագործությունների համար 2002 թվականին արժանացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի[4]։

Այժմ հայտնի է, որ Կարիճ X-1-ի նման աղբյուրները կոմպակտ աստղեր են, ինչպիսիք են նեյտրոնային աստղերը և սև խոռոչները[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանտուփ

Արտաքին հղումներ

Կաղապար:Համաստեղություններ Կաղապար:Կենդանակերպ