Կարտոֆիլ
Կաղապար:Այլ կիրառումներ Կաղապար:Տաքսոտուփ2
Կարտոֆիլ (Կաղապար:Lang-lat), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի պալարապտղավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Oսլա պարունակող պալարապտղավոր մշակաբույս է։
Անվանում
Ժամանակակից գիտական անվանումը՝ տվել է Կասպեր Բաուգին[1] 1596 թվականին իր «Theatri botanici» աշխատությունում, ավելի ուշ այդ անվանումը օգտագործեց Կառլ Լիննեյը իր «Species Plantarum»[2] (1753) աշխատությունում;
«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։
Կենսաբանական նկարագիր
Կաղապար:Կենսաֆոտո Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձրությունը՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն։ Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն։ Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է։ Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է։ Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն)։
Նշանակություն և կիրառում
Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։
Ծագում
Կաղապար:Սննդային բաղադրություն Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին։
Տեսակներ
Յուրահատուկ պայմաններում հանդիպում է մոտ կարտոֆիլի 10 տարբեր տեսակներ.[3]։
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt
Կարտոֆիլի արտադրություն

2005 թվականին կարտոֆիլի արտադրությամբ առաջատար երկիր էր Չինաստանը, երկրորդ տեղում էին Ռուսաստանը և Հնդկաստանը։
| Կարտոֆիլի արտադրություն (մլն տոննա) Աղբյուր։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության/small> | ||||
|---|---|---|---|---|
| Երկիր | 2011 | |||
| Կաղապար:Դրոշ Չինաստան | 88.4 | |||
| Կաղապար:Դրոշ Հնդկաստան | 42.3 | |||
| Կաղապար:Դրոշ Ռուսաստան | 32.7 | |||
| Կաղապար:Դրոշ Ուկրաինա | 24.2 | |||
| Կաղապար:Դրոշ ԱՄՆ | 19.4 | |||
| Կաղապար:Դրոշ Գերմանիա | 11.8 | |||
| Կաղապար:Դրոշ Լեհաստան | 8.2 | |||
| Կաղապար:Դրոշ Բանգլադեշ | 8.3 | |||
| Կաղապար:Դրոշ Ֆրանսիա | 8.0 | |||
| Կաղապար:Դրոշ Բելառուս | 7.7 | |||
Հուշարձանների և թանգարաններ
- Բելգիայում գոյություն ունի կարտոֆիլի թանգարան։ Ի թիվս իր ցուցանմուշների - հազարավոր իրերի, որոնք պատմում են կարտոֆիլի ստեղծման պատմության մասին, ինչպես նաև կան այդ թեմայով բազմաթիվ նկարներ։
- 2008 թվականին Մարինսկ քաղաքում բացվել է Կարտոֆիլի հուշարձան[4]։
Հետաքրքիր փաստեր
- Գինեսի գրքում գրանցված ամենամեծ կարտոֆիլի քաշը կազմել է ավելի քան 8 կգ։

Կարտոֆիլի դաշտ, Գավառ
Ծանոթագրություններ
Գրականություն
- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб։ ООО «СЗКЭО», 2010. — С. 25—28. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4.
- Мамонов Е. В. Сортовой каталог. Овощные культуры. — Москва։ ЭКСМО-ПРЕСС, Лик Пресс, 2001. с. 430—486
Ֆիլմագրություն
- «Կարտոֆիլի պատմություն» (Կաղապար:Lang-en) - Վավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է ORF 3 Sat & MR-FILM հեռուստաընկերության կաղմից 2008 թվականին։
Արտաքին հղումներ
- GLKS Կարտոֆիլի բազա Կաղապար:Webarchive
- Centro Internacional de la Papa
- Կարտոֆիլի համաշխարհային կոնգրես
- Կարտոֆիլի բրիտանական խորհուրդ Կաղապար:Webarchive
Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Տաքսոնի նավարկում Կաղապար:Վիքիբառարան