Կիանիտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Միներալ Կիանիտ (Կաղապար:Lang-gr — մուգ կապույտ), դիսթևն, միներալ։ Քիմիական կազմը՝ Al2(SiO4)O։ Պարունակում է մինչև 63, 1% Al2O3։ Երբեմն խառնուրդների ձևով պարունակում է երկաթի կամ քրոմի օքսիդ։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Առաջացնում է սյունակավոր կամ թերթիկավոր բյուրեղներ և ագրեգատներ։ Գույնը՝ կանաչ-երկնագույնից մինչև կապտականաչ և դեղին, երբեմն անգույն է։ Կարծրությունը՝ բյուրեղի երկարությանը զուգահեռ՝ 5, 5, ուղղահայաց՝ 7, 0, խտությունը՝ 3650 կգ/մ³։ Կիանիտը հանդիպում է էկլոգիտներում, ամֆիբոլիտներում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ