Կոմպլեքս անալիտիկ բազմաձևություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կոմպեքս անալիտիկ բազմաձևություն, ռիմանյան մակերևույթի ընդհանրացում բազմաչափ դեպքի համար։ Ավելի ճշգրիտ՝ կոմպեքս անալիտիկ բազմաձևություն է կոչվում ամեն մի հաուսդորֆյան տոպոլոգիական տարածություն՝ ծածկված շրջակայքերով, որոնցից յուրաքանչյուրը հոմեոմորֆ է n-չափանի էվկլիդեսյան կոմպլեքս տարածության որևէ տիրույթի, այնպես, որ յուրաքանչյուր երկու այդպիսի շրջակայքերի հատույթում առաջինի և երկրորդի լոկալ կոորդինատների կախումը տրվում է անալիտիկ ֆունկցիաների միջոցով։ Այսպիսով, տրված հոմեոմորֆիզմով կոմպեքս անալիտիկ բազմաձևության յուրաքանչյուր կետի համապատասխանեցվում են n հատ կոմպլեքս թվեր, որոնք և կոչվում են լոկալ կոորդինատներ։ Եթե z1,....,zn-ը և ω1,....,ωn-ը լոկալ կոորդինատներ են երկու այդպիսի շրջակայքերում, ապա վերջիններիս հատույթում ωi-ն ֆունկցիա է z1,....,zn-ից՝ ωi=ui(z1,....,zn), ընդ որում ui ֆունկցիաները անալիտիկ են։ Կոմպեքս անալիտիկ բազմաձևություն, որպես տոպոլոգիական տարածություն, պետք է լինի զույգ չափանի (իրական իմաստով) և կողմնորոշելի։ Այս պայմանները, սակայն, բավարար չեն, որպեսզի տվյալ տոպոլոգիական տարածության հիման վրա կառուցվի կոմպեքս անալիտիկ բազմաձևություն։ Կոմպեքս անալիտիկ բազմաձևության A ենթաբազմությունը կոչվում է անալիտիկ բազմություն, եթե այդ կոմպեքս անալիտիկ բազմաձևության ամեն մի կետի որևէ U շրջակայքում գոյություն ունեն վերջավոր թվով անալիտիկ ֆունկցիաներ, որոնց ընդհանուր զրոները համընկնում են UA-ի հետ։ n-չափանի պրոյեկտիվ կոմպլեքս տարածության մեջ գտնվող յուրաքանչյուր կոմպակտ կոմպեքս անալիտիկ բազմաձևություն անալիտիկ բազմություն է։ Կաղապար:ՀՍՀ