Կուպրիտ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Միներալ Կուպրիտ, ( լատիներեն՝ cuprum-պղինձ), կարմիր պղնձի հանքաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ (Cu-88, 8%, Օ-11, 2%)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղներն օքտաէդրի կամ դոդեկաէդրի տեսք ունեն, սակավ ասեղնաձև կամ թելավոր են։ Սովորաբար առաջացնում է դրուզներ, հոծ հատիկավոր, երբեմն հողային ագրեգատներ։ Գույնը՝ կարմիր, սև, փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 3, 5-4, խտությունը՝ 6140 կգ/մ3։ Կուպրիտը տիպիկ հիպերգեն միներալ է։ Առաջանում է պղնձի առաջնային սուլֆիդների և երկրորդային խալկոզինի հաշվին։ Հանդիպում է մալաքիտի, բնածին պղնձի և այլ երկրորդային միներալների հետ՝ պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։
Ծանոթագրություններ
Կաղապար:Միներալ-անավարտ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ