Կրիոսկոպիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կրիոսկոպիա, ֆիզքիմիական հետազոտության մեթոդ, հիմնված է մաքուր լուծիչի և լուծույթի սառեցման ջերմաստիճանների տարբերության (ΔT) չափման վրա։ Ըստ Ռաուլի օրենքի, ոչ էլեկտրոլիտների նոսր լուծույթների համար ΔTսառ=KկC, որտեղ C-ն լուծված նյութի մոլալ կոնցենտրացիան է (1000 գ լուծիչում լուծված նյութի մոլերի թիվը)։ Տվյալ լուծիչի համար Kկ հաստատուն մեծություն է և կոչվում է կրիոսկոպիկ հաստատուն կամ լուծիչի սառեցման կետի մոլալ ցածրացում, կախված է միայն լուծիչի բնույթից։ Ջրի համար Kկ=1,86, բենզոլի համար՝ 5,07։ ΔTսառ-ի չափման միջոցով կարելի է հաշվել լուծված նյութի մոլեկուլային զանգվածը ըստ Mx=KΔT1000Ggx հավասարման, որտեղ G-ն լուծիչի և gx-ը լուծված նյութի զանգվածներն են գրամներով։ Կրիոսկոպիան հնարավորություն է տալիս հաշվել նաև տվյալ լուծիչում լուծված ինքնաասոցվողկամ դիսոցվող նյութի ասոցման կամ դիսոցման աստիճանը և նրա ակտիվությունը։

Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ