Համազոր ուժ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Համազոր ուժ, տրված ուժային համակարգին համարժեք և այդ ուժերի R=2Fk երկրաչափական գումարին հավասար ուժ։ Մի կետում կիրառված ուժային համակարգը միշտ ունի համազոր ուժը, եթե R=2Fk։ Մարմնին կիրառված ցանկացած ուժային համակարգ, որի համար R=0, ունի համազոր ուժ, եթե այդ համակարգի գլխավոր մոմենտը հավասար է զրոյի կամ ուղղահայաց է R-ին։ Այս դեպքում ուժային համակարգը համազոր ուժով փոխարինելը թույլատրելի է, երբ մարմինը կարելի է դիտարկել որպես բացարձակ պինդ, և անթույլատրելի է, օրինակ, մարմնի ներքին ճիգերը որոշելիս կամ դեֆորմացիաները հաշվի առնող այլ խնդիրներ լուծելիս։ Համազոր ուժը չունեցող ուժային համակարգի օրինակ են ուժազույգը կամ մի հարթության մեջ չգտնվող երկու ուժերը։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ

Կաղապար:ՀՍՀ