Հավանականական ավտոմատ
Jump to navigation
Jump to search
Հավանականական ավտոմատ, մաթեմատիկական համակարգ, որը որոշվում է , կամայական վերջավոր բազմություններով և հավանականությունների բաշխումով, որտեղ տարրերը կոչվում են ներքին վիճակներ, իսկ -ինը՝ մուտքի ազդանշաններ։ Հավանականական ավտոմատը գործում է ժամանակի ընդհատ ակնթարթներին՝ հետևյալ եղանակով, ժամանակի դիտարկվող յուրաքանչյուր ակնթարթին, գտնվելով որևէ ներքին վիճակում և ստանալով որևէ մուտքային ազդանշան, համակարգը հավանականությամբ անցնում է վիճակին ։ Հավանականական ավտոմատը դիսկրետ ավտոմատի ընդհանրացումն է։ Հավանականական ավտոմատը օգտագործվում է ուսուցման պրոցեսի ֆորմալ մոդելներում և բարդ վարքի մոդելներում, որտեղ ավտոմատի ռեակցիան միանշանակ չէ։