Հարակից նստեցում
Jump to navigation
Jump to search
Հարակից նստեցում, անլուծելի նյութի՝ կրողի առաջացման ընթացքում լուծելի նյութերի կլանվելը և նստվածքի հետլուծույթից անջատվելը։ Դա կիրառում են աղերի լուծույթները մաքրելու և լուծույթում հետքային քանակներով պարունակվող նյութերն անջատելու և խտացնելու նպատակով։ Առանձին դեպքերում նման միջոցով կարելի է անջատել և որոշել մինչև գ-իոն/լ կոնցենտրացիայի միկրոխառնուրդները։ Հատկապես լավ է ընթանում, եթե կրողը առաջանում է խիստ զարգացած մակերևույթ ունեցող նստվածքի ձևով։ Հաճախ օգտագործվող կրողներն են -նավթոլը, օքսիքինոլինը, կուպֆերոնը և այլն)։