Հարրոդ-Դոմարի մոդել
Հարրոդ-Դոմարի մոդել, տնտեսական աճի քեյնսյան մոդել։ Այն օգտագործվում է տնտեսության զարգացման մեջ, որպեսզի բացահայտվի տնտեսական աճի տեմպերը խնայողության ու կապիտալի արտադրողականության տեսանկյունից։ Մոդելը իրարից անկախ մշակել են Ռոյ Հարրոդը 1939[1] և Եվսեյ Դոմարը 1946 թվականներին[2], սակայն նմանատիպ մոդել մշակել էր Գուստավ Կասսելը[3], դեռևս 1924 թվականին։ Հարրոդ-Դոմարի մոդելը նախորդի էկզոգեն աճի մոդելն է[4]։
Նեոդասական տնտեսագետները պնդում էին Հարրոդ-Դոմարի մոդելի թերությունները[5], հիմնականում լուծման անկայունությունը, սակայն 1950-ական թվականներին սկսվեց ակադեմիական երկխոսություն, որի միջոցով էլ ստեղծվեց Սոլոուի-Սվանի մոդելը[6][7]։
Մաթեմատիկական ֆորմալիզմ
Ենթադրենք Y-ը արտադրանքն(թողարկում) է, ինչը եկամուտ է բերում, K-ն կապիտալն է, S-ը խնայողությունն է, s-ը խնայողությունների գործակիցն է, I- ներդրումներն են։ δ կապիտալի ամորտիզացիայի գործակիցն է. Ըստ Հարրոդ-Դոմարի մոդելի կարելի է կատարել հետևյալ ենթադրությունները․
| 1։ Արտադրանքը կապիտալի շուկայի ֆունկցիա | |
| 2։ Կապիտալի հաստատուն սահմանային արտադրողականության դեպքում կապիտալի միջին արտադրողականությունը կամ կապիտալահատույցը նույնպես հաստատուն է | |
| 3։ Կապիտալը անհրաժեշտ է արտադրանքի համար | |
| 4։ Խնայողությունների գործակցի և արտադրանքի արտադրյալը հավասար է խնայողություններին, որն էլ հավասար է ներդրումներին | |
| 5։ Կապիտալը փոփոխությունը հավասար է հիմնական կապիտալի ամորտիզացիայի ներդրումների պակասին |
Արտադրանքի տնտեսական աճի շեղումը․
4-րդ և 5-րդ ենթադրությունների հիման վրա կարող ենք որոշել կապիտալի աճի տեմպը