Հենրիի օրենք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հենրիի օրենք, հաստատուն ջերմաստիճանում տվյալ հեղուկում գազի լուծելիությունը (արտահայտված գազի կշռով մեկ լիտր լուծիչում) ուղիղ համեմատական է լուծույթի վրա տվյալ գազի ճնշմանը։ Հենրիի օրենքը ներկայացվում է հետևյալ բանաձևով

p=kHc

Հենրիի օրենքը կիրառվում է միայն իդեալական լուծույթների նկատմամբ (գազի ոչ բարձր ճնշումների տիրույթ), երբ լուծույթը շատ նոսր է, գազը տվյալ լուծիչում չի ասոցվում կամ դիսոցվում և լուծիչի հետ քիմիապես չի փոխազդում։ Օրենքը ձևակերպել է անգլիացի քիմիկոս Ու. Հենրին (W. Henry, 1774–1836), 1803-ին։

Գազերի խառնուրդի լուծելիության մասին տես Դալտոնի օրենքներ։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ